Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետից լավ վարչապետը. Ինչո՞ւ է բարիացել Հովիկ Աբրահամյանը. «Մեդիալաբ»

Մայիս 07,2014 13:41

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործելաոճն ընդամենը PR ակցիա է, որով նա փորձում է ընդգծել իր աշխատաոճի տարբերությունը նախկին վարչապետի աշխատաոճի նկատմամբ: Այս կարծիքին է ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ վերջին շրջանում ծավալած գործունությանը եւ տարբերի իրավիճակներում անսպասելի արձագանքներին:

Թեև Հովիկ Աբրահամյանը երկար տարիներ է, ինչ բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցնում, սակայն նա իր պահվածքով սկսեց աչքի ընկնել բոլորովին վերջերս՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո:

Հովիկ Աբրահամյանը հայտարարում է փոքր բիզնեսին աջակցելու մասին, ասում, որ դեմ է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին, դրա հետ կապված օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, անակնկալ այցեր է կատարում գիշերօթիկ դպրոց, իսկ իր անունը տառասխալով լրատվական թողարկմանը «Հավիկ» տիտրով ներկայացնողներին կոչ անում վերականգնել աշխատանքի:

«Եթե նա ցանկանում է լավ գործով ընդգծել իր տարբերությունը նախկին վարչապետի նկատմամբ, առաջին հերթին պետք է ոչ թե նման PR ակցիաներով զբաղվեր, այլ՝ իրական գործով: Մասնավորապես, առաջին քայլով պետք է ազատականացնի Հայաստանի տնտեսական դաշտը, մասնավորապես, ներմուծումների բնագավառում: Մենք գիտենք, որ Հայաստանում ներմուծման բնագավառում պարենային և ոչ պարենային մի քանի տասնյակ անուն ապրանքատեսակների գծով մենաշնորհներ կան: Առաջին հերթին վարչապետն այս գործով պետք է զբաղվի»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, քանի որ կառավարությունը Հայաստանում տեխնիկական բնույթ կրող մարմին է, և իրականում տնտեսական քաղաքականությունը որոշում է մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը, ապա կարելի է եզրակացնել, որ վարչապետը նախորդ կառավարությունից տարբերվելու համար չի կարող իրականացնել տնտեսության ազատականացման ծրագիրը: Քանի որ Հովիկ Աբրահամյանն իրական գործով չի տարբերվելու, քանի որ իրական գործ չի կարող անել, հետևաբար, ըստ Արմեն Բադալյանի, այդ պատճառով ընտրել է PR ակցիաների աշխատաոճը:

«Լավ բան է գնալ ու մարդկանց հետ հանդիպել, խոսել, բայց մարդկանց գործ է պետք, իսկ գործ այս պահին դեռևս չկա»,- ասում է մասնագետը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031