«Նա 1998 թվականից պատգամավոր է եղել, առավել ևս տնտեսագետ է: Կարծում եմ՝ դա կապահովի, որպեսզի խմբակցությունն ավելի ճիշտ կողմնորոշվի նման օրինագծերի առումով: Ինքը մարդամոտ է, կարողանում է որոշակիորեն շրջապատում համակրանք ստեղծել: Այն լավագույն տրադիցիաները, որ խմբակցությունում եղել են, կշարունակվի և ավելի կխորացվի»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հասցեին նման դրվատանք շռայլեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա կարծում է, որ ՀՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատվով կկատարի իր աշխատանքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ