Հայաստանում Ֆրանսիական համալսարանում շուտով կբացվի դատարանի դահլիճ՝ մեր երկրում գործող դատարանների մոդելով: Այս մասին Aravot.am-ին հայտնեց բուհի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան: «Այդ դահլիճում կներդրվի վիդեոկոնֆերանսի համակարգ, այսինքն՝ այն կծառայի ե՛ւ որպես դատարանի դահլիճ՝ դատախաղերի համար, ե՛ւ որպես կոնֆերանսների իրականացման վայր, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան հեռակա կարգով բանավեճերի մասնակցել:
Այս շրջանակում կաշխատի նաեւ մեր իրավաբանական կլինիկան, որի նպատակն է, որ ուսանողները կարողանան կոնկրետ իրավաբանական խնդրի շուրջ աշխատել եւ փորձառություն ձեռք բերել»,-ասաց ռեկտորը: Ժան Ժակ Մոնտուայի հետ զրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Չեմ կարող չասել. էդ Ժան Ժակ Մոնտուան թող մի հատ Հայաստանի նորմալ դատարան մտնի եւ մի բան անի Վարդան Պետրոսյան անունով իր համաքաղաքացու համար…