«Ես չեմ կարծում, որ խմբակցությունում տարբեր թեւեր կան: Կան տարբեր բնավորության մարդիկ, ու բոլորը`ՀՀԿ-ի ծրագրին համապատասխան, կատարում են նույն աշխատանքը»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ նորընտիր քարտուղար Գագիկ Մելիքյանը: ՀՀԿ-ում տարբեր դիրքորոշումների եւ մոտեցումների առկայությունը Գագիկ Մելիքյանն այսպես է բացատրում. «Բոլորն էլ սեփական կարծիքն ու անձը հարգող մարդիկ են, եւ բոլորն ունեն իրենց սկզբունքային դիրքորոշումները`տարբեր հարցերի մասին: Կարծում եմ, որ խմբակցությունում տարբեր քննարկումների ժամանակ պետք է նաեւ այդ կարծիքները հաշվի առնել եւ քվեարկությունների մասնակցել ընդհանրական դիրքորոշմամբ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ