Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այնպիսի բան չենք արել, որ զղջանք մեր արածների համար». Մետրոպոլիտենի աշխատակիցներ

Մայիս 07,2014 13:20

«Չնայած՝ երկար ժամկետ կար փաստաթղթերը ներկայացնելու համար, պատասխանող կողմը ժամանակ խնդրեց, որպեսզի փաստաթղթերը ներկայացվի մեկ այլ նիստով եւ մայիսի 31-ին նշանակվեց հաջորդ նախնական դատական նիստը»,- այսօր՝ մայիսի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքարող Մետրոպոլիտենի երեք աշխատակիցների գործով դատական նիստին, հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Քրիստինա Գեւորգյանը:

Նա նշեց, որ Մետրոպոլիտենի աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սեւակ Հովհաննիսյանը եւ Անդրանիկ Միրզոյանը ազատվել են աշխատանքից սույն թվականի փետրվարի 14-ին, եւ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ն գրությամբ խնդրել է, որ անօրինական պահանջները վերացվեն եւ աշխատանքի վերականգնեն իրենց նախկին աշխատողներին եւ վեճը լուծվի արտադատական կարգով: Հ/կ-ն նաեւ պահանջել է տրամադրել աշխատակիցներին աշխատանքից ազատելու իրավական հիմքերը, սակայն Մետրոպոլիտենը հրաժարվել է:

Քրիստինե Գեւորգյանը հայտարարեց, որ Մետրոպոլիտենի տնօրինությունը մինչեւ դատական նիստը կանչել էր իր վստահորդներին., բայց ոչ թե աշխատանքի վերականգնելու, այլ կատարվածի մեղավորներին գտնելու համար:
«Մեզ կանչել էր Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յալյոյանը, ներկայացրեց այնպես, որ քաղաքապետը հորդորել է, որ մենք գնանք այնտեղ, որ ինքը մեզ լսի, թե ի՞նչ ունենք ասելու: Մենք ասացինք՝ ինչ ունենք ներկայացրել ենք ձեզ, հանդիպելու ենք դատարանում, ինքն ասաց՝ ներողություն խնդրեք՝ շենքի մոտ ակցիա անելու համար»,- պատմեց Մետրոպոլիտենի նախկին աշխատակից Անդրանիկ Միրզոյանը: Իսկ Գագիկ Գալստյանն էլ հավելեց, որ իրենց հարցրել են, թե արդյոք չեն զղջում իրենց արարքների համար, որին իրենք պատասխանել են՝ «Մենք այնպիսի բան չենք արել, որ զղջանք մեր արածների համար»:

Չնայած կատարվածին՝ Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները ցանկանում են վերադառնալ իրենց աշխատանքին՝ «15 տարին քիչ չէ, դա մեր համար երկրորդ տուն էր դառել արդեն»: Անդրադառնալով իրենց նախկին գործընկերներին՝ աշխատակիցները նշեցին, որ նրանք իրենց աջակցում են եւ պատահել է, որ տնօրինությանը մոտեցել են՝ խնդրելով աշխատանքի վերականգնել նրանց, սակայն մերժում են ստացել. «Ասել են՝ մյուս անգամ, եթե եկաք, դուք էլ կարժանանաք նույն բախտին»:

Իսկ Քրիստինա Գեւորգյանն էլ հավելեց, որ նախկին աշխատակիցների անմիջական ղեկավար Մուրադ Պետրոսյան էլ հայտարարել է, որ չի կարողանում գտնել այնպիսի աշխատող, որը որ գոնե նրանց գիտելիքների 50 տոկոսը կունենա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031