Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 5-ին, ժամը 20.30-ին, Երևանի Անտառային փողոցի տներից մեկի դիմաց կայանված «Ֆոլքսվագեն Քեդի» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար տեղից շարժվել և վրաերթի էր ենթարկել 57-ամյա կնոջ, 4-ամյա տղայի և 6-ամյա աղջկա, որոնք վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մայիսի 6-ին, ժամը 06.20-ին, աղջիկը` 6-ամյա Աննա Հարությունյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն