Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնատենչ արդարադատության նախարարությունը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 07,2014 12:46
ardaradatutyun

Մարտի 7-ին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկը պայմանագիր է կնքել «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ, որի համաձայն վերջինս պարտավորվում է 2014 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսների ընթացքում մատուցել նախարարության թվով 780 հատուկ ծառայողների վերապատրաստման եւ թվով 2250 հատուկ ծառայողների հատուկ ուսուցման ծառայություններ։ Այդ ծառայությունների դիմաց նախարարությունը պարտավորվում է վճարել 344 մլն 278 հազար 800 դրամ։ Պայմանագրի մեջ նշվում է, որ ծառայությունները մատուցվելու են 0 տոկոս շահույթով։ Իսկ թե ինչ են ենթադրում ուսուցում եւ վերապատրաստում ծառայությունները, պարզ է դառնում պայմանագրի տեխնիկական բնութագրից։ Այսպես, ՊՈԱԿ-ը պարտավորվում է մատուցել հետեւյալ ծառայությունները.
1. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բոլոր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստում,
2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների վերապատրաստում,
3. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բոլոր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցում,
4. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների հատուկ ուսուցում,
5. Հատուկ ուսուցման ծրագրով նախատեսված կրակային դասընթացը ներառում է 9X18մմ տրամաչափի «Բայկալ 442» կարճ ակոսափող հրազենով 9 եւ «Նշանակետ» էլեկտրոնային հրաձգային վարժասարքի «AK 47» ինքնաձիգով 15 կրակ արձակելու գործնական դասընթաց (յուրաքանչյուր ծառայողի համար):
Պայմանագրի համաձայն՝ դասընթացներն իրականացվում են Արագածոտնի մարզի Կարբի համայնքի 5-րդ փողոց, 4-րդ նրբանցք 56 Ա շենքում եւ Երեւան քաղաքի Մ. Խորենացու 162 ա հասցեներում։
Ուսուցումն ու վերապատրաստումը նախատեսված է մասնավորապես «Գորիս», «Արթիկ», «Սեւան», «Վանաձոր» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների եւ ինչպես նաեւ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզային բաժինների հարկադիր կատարման ծառայողների համար։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031