Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մելիք-Ադամյանը շրջանցելու ժամանակը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 07,2014 12:20

Մի քանի օր առաջ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե առաջիկա տասը տարիներին Հայաստանում ով ուզում է բարձր պաշտոններ զբաղեցնել՝ պիտի անցնի Մելիք-Ադամյան փողոցով (որտեղ ՀՀԿ գրասենյակն է), նախօրեին էլ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե առաջիկա համապետական ընտրություններում «հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»։

Էդուարդ Շարմազանովը, իհարկե, գիտի, թե իրականում ինչ է տեղի ունենում համապետական ընտրությունների ժամանակ, եւ ինչպես են կեղծվում դրանք, հետեւաբար՝ նրա ասածի իմաստն այն է, որ առաջիկա տասը տարիներին եւս ՀՀԿ-ն կարողանալու է անպատիժ կեղծել ընտրությունները։ Գագիկ Ծառուկյանն էլ ասում է՝ այս անգամ չեք կարողանալու կեղծել: Բայց խնդիրն այստեղ ամենեւին էլ այն չէ, թե ինչ հին կամ «թարմացված» մեթոդներով են իշխանությունները կեղծելու ընտրությունները, կամ ինչ մեխանիզմներով են ոչ իշխանականները կանխելու դա։ Շատ ավելի կարեւոր է, թե երբ են լինելու հաջորդ համապետական ընտրությունները, պաըգ ասած՝ երբ է լինելու առաջիկա «այս անգամ»-ը։ Թե ինչու է դա այդքան կարեւոր՝ փորձենք բացատրել։

Հայաստանի անկախության 23 տարիների ընթացքում միայն մի անգամ է բովանդակային իշխանափոխություն եղել՝ 1998թ. փետրվարին, երբ պալատական հեղաշրջման արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, եւ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ նույն 23 տարիների ընթացքում Հայաստանում բազմաթիվ համապետական ընտրություններ են եղել, եւ բոլորը՝ հերթական։ Արտահերթ ընտրություններ եղել են միայն մի անգամ՝ նույն 1998թ. գարնանը։ Այս փաստերի պարզ համադրումը ցույց է տալիս, որ հերթական ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել հնարավոր չէ, դրան կարելի է հասնել միայն արտահերթ ընտրությունների միջոցով։ Պարզ ասած՝ ընտրություններում հաղթում է նա, ով կազմակերպում է այդ ընտրությունները։ Իրական քվեները կապ չունեն։ Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, երկու անգամ Կարեն Դեմիրճյանին է պարտվել, եւս երկու անգամ՝ Ստեփան Դեմիրճյանին, Սերժ Սարգսյանը մի անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանին է պարտվել, մի անգամ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց քանի որ ընտրությունների կազմակերպիչներն իրենք են եղել՝ իրենք էլ հաղթող են հռչակվել։ Սա նշանակում է, որ ընտրությունների արդյունքները որոշվում են շատ ավելի շուտ։ Եվ մեծ է հավանականությունը, որ եթե հաջորդ ընտրությունները լինեն հերթական՝ ՀՀԿ-ն իսկապես էլ կկարողանա «տոկոս խփել»։ Իսկ ինչո՞ւ պիտի չկարողանա։ Ոստիկանությունը կա, կրիմինալը կա, կեղծիքների մեխանիզմները կան, Սահմանադրական դատարանն էլ կազմ ու պատրաստ սպասում է, որ դակի «Մելիք-Ադամյանից» եկած որոշումները։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031