Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը ադրբեջանական գնդակոծությունից  կպաշտպանի 205 մետրանոց պատը

Մայիս 07,2014 12:17

Ներկայումս ընթանում է հանրապետական նշանակության Իջեւան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն –Պառավաքար հատվածի կառուցումը: Շրջանցիկ այդ ճանապարհի երկարությունը 3,2 կմ  է: Ճանապարհի կառուցումը  պայմանավորված է  անվտանգության նկատառումներով: Այդ ճանապարհը կենսական նշանակություն ունի  Բերդի տարածաշրջանի  համար, քանզի այն սահմանամերձ մարզը կապում է «արտաքին աշխարհի» հետ: Բերդի տարածաշրջանը Իջեւանի հետ կապող մյուս  ուղին՝ Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ավտո ճանապարհն անբարեկարգ է, այն ձգվում է լեռնային տարածքով եւ  ձմռան ամիսներին դժվարանցանելի է:

Վազաշեն-Պառավաքար սահմանամերձ, շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը կատարում է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն: Այս ընկերության տնօրեն Արծրունի Ղալումյանը հայտնեց, որ  ճանապարհի անվտանգությունն ապահովելու, այն ադրբեջանական գնդակոծությունից զերծ պահելու համար կկառուցվի 205 մետր երկարությամբ պաշտպանիչ պատ: Պատի բարձրությունը տարբեր տեղերում 3, 4 եւ 5 մետր է: Նախկինում  հայտարարվել էր, որ նոր ճանապարհը շահագործման կհանձնվի այս տարվա մայիսի վերջին, հունիսին: Արծրունի Ղալումյանը մեզ ասաց, որ Վազաշեն-Պառավաքար ճանապարհը  կգործարկվի հուլիսի վերջին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Anna says:

    Տավուշի անպատժելի մարզպետի,նրա հովանավորների և կիսագրագետ աշխատակիցների հերթական ,,հանճարեղ,, գործերից մեկն է:Եթե պատնեշ՝ կարելի էր նախկին ճանապարհը պատնեշապատել,իսկ մանացած գումարը ,,լվանալու,, փոխարեն ուղղել սահմանամերձ գյուղերում մի որևէ գործ անելուն: Այսպես էլ անհայտ է մնում թե տավուշի չարքաշ ու խելոք ժողովուրդը երբ է շունչ քաշելու առանց այս թալանչիների,երբ են արտագաղթածները վերադառնալու իրենց տները և վերջապես երբ է Տավուշում մթնոլորտը ,,մաքրվելու,,:Կարծում եմ ,,անմահ Կոշչեյի,, կյանքի ասեղը գտնվելուն մոտ է,հավանաբար մնացել է ,,ձուն կոտրելը,,:

  2. ԲՂԴՈ says:

    Արա մեր Ղուլը էնքան վատնա,որ սրան վերևներում էլ չեն ընդունում:Սա տավուշցիներին էլա հոգնեցրել,իրա հովանավորողներին էլ:Մտածում են բա որ տանեն ու իրանց էլ քցի ու թալանի:Լավ բա ոնց անենք՞:

  3. Garegin says:

    Հետաքրքիր է, 130 մետր վտանգավոր հատվածը շրջանցելու համար 3,2 կմ ճանապարհ է կառուցվում, որը սակայն ոչ միայն չի ապահովում երթևեկի անվտանգությունը, այլև անհրաժեշտություն է առաջանում 205 մետր երկարությամբ 3-5 մետր բարձրությամբ պաշտպանիչ պատ կառուցելու համար՝ առավել ախմախ լուծում հնարավոր չեր գտնել: Հարց է առաջանում, որտեղ մնացին Տավուշի մարզպետի, Իջևանի ճանշինձեռնարկության սեփականատիրոջ և այլոց հավաստիացումներն առ այն, որ նոր կառուցվող շրջանցիկ ճանապարհը լիովին անվտանգ է լինելու: Ովքեր տեղանքը լավ են պատկերացնում և գիտեն հակառակորդի դիրքի տեղակայման վայրը, հստակ կարող են ասել, որ 205 մետր երկարություն և 3-5 մետր բարձրություն ունեցող պաշտպանիչ պատը չի կարող լիարժեք անվտանգություն ապահովել: Սա ընդամենը կառավարությունից փող պոկելու հերթական փորձն է, սակայն ՞օտկատների՞ մեծն վարպետը պետք է հասկանա, որ ժողովրդի անվտանգության հաշվին փողերի մսխումը կարող է վատ հետևանքներ ունանալ:

  4. Զավեն says:

    Եթե այդքան վտանգավոր է,բանվորները ինչպես են աշխատելու այդ հատվածում?Ես չեմ հեգնում,իրոք մտահոգված եմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031