Բազմաթիվ երեւանցիներ, արվեստի ու շոու բիզնեսի գործիչներ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին ուղիղ հեռարձակմամբ հետեւեցին «Երեւան ՄՈԼ»-ի ճեմասրահներում տեղադրված մեծ հեռուստաէկրաններին:
«Երեւան ՄՈԼ»-ում էր նաեւ «Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը: Երբ Արամ MP3-ը ավարտեց «Not elon» երգը, Atavot.am-ը ճանաչված երգչուհուց հետաքրքրվեց, թե նա ի՞նչ տպավորություն ստացավ: «Ճիշտն ասած, երգը ես լսել եմ շուտ: Եվ հասցրել սիրահարվել: Որովհետեւ այն ոչ այնքան եվրատեսիլային ճիշտ, այլ, պարզապես, ճիշտ երգ է: Իսկ Արամն այն մատուցում է ինչպես պետք է՝ որ եվրոպական ականջները ցանկանան այն լսել: Կատարումը անթերի էր: Ինձ թվում է՝ հաջողություն կլինի»:
Կարդացեք նաև
Առաջին կիսաեզրափակիչ փուլի ավարտից հետո քվեարկության արդյունքների ամփոփումով Հայաստանի ներկայացուցիչն անցավ եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ