Մայիսի 6-ին՝ Երեւանի ժամանակով 23-ին, Կոպենհագենում մեկնարկեց «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Մեր երկիրը ներկայացնող Արամ MP3-ի «Not alone» երգի կատարումով մեկնարկեց մրցույթը:
Սոցցանցերում քննարկումները հավաստում էին՝ մեր երգչի կատարումը արժանացել էր հավանության՝ «բրավո», «ապրես Արամ», «մենք ենք հաղթելու» եւ նմանատիպ գրառումներով լցվեց համացանցը:
Արամ MP3-ն էլ իր ելույթից անմիջապես հետո ֆեյսբուքում գրառեց. «Այո: Ես արեցի դա»:
15 տեւողությամբ քվեարկությունից հետո առաջին կիսաեզրափակչի 16 մասնակիցներից Արամն անցավ եզրափակիչ փուլ:
Լուսանկարը` «Վիտամին» ակումբի ֆեյսբուքյան էջից