Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծառուկյանի «քաղաքական ատամը»` ՀՀԿ-ին

Մայիս 06,2014 22:04

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե այս անգամ համապետական ընտրություններին հաղթանակը շրջանցելու է Մելիք Ադամյան փողոցը «քաղաքական ատամ» էր` ի պատասխան ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարության:

Թե ինչքանով է Գագիկ Ծառուկյանի մատնանշած հաղթանակը կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաղթական վերադարձի հետ, պարոն Քոչարյանն ասաց. «Առայժմ միայն տեսնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական թոհուբոհի մեջ է, բայց այնպես չէ, որ անցած  վեց տարիներին նա քաղաքականության մեջ չէր: Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ քաղաքականությունից դուրս չի եկել, պարզապես ինչ-որ մի պահի, որը օբյեկտիվ ու սուբյեկտիվ առումներով հարմար էր օգտագործել, որովհետեւ տնտեսությունը թուլացել էր, կար արտագաղթ, նա փորձեց օգտագործել, ինչը քաղաքական գործչի համար նորմալ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031