Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր ֆեյսբուքյան իր գրառումով սատարել է «Եվրատեսիլ 2014»-in Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին: Նա գրել է.
«Սիրելի՛ Արամ, Դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Ինձ թվում է՝ շատ ճիշտ ընտրություն է, որ Հայաստանը Դուք եք ներկայացնելու: Համոզված եմ, որ ի լրումն Հայաստանի ողջ բնակչության, նաև աշխարհասփյուռ հայությունն է հեռուստացույցի առջև ոգևորելու Ձեզ և փոխանցելու իր ջերմությունը։
Մաղթում ենք Ձեզ ամենալավը։ Ես և ընտանիքս փշերին նստած, մատներս խաչած՝ սպասում ենք: Լիահույս ենք, որ Դուք ցույց կտաք, որ 100 տարի անց, այն բանից հետո, որ տեղի է ունեցել մեզ հետ, մենք կրկին կարող ենք լինել միջազգային բեմում»։
Կեցցե՛ք մեծ Հայ…կարծում եմ, որ Ձեր այս խոսքերն ուժ կտան Արամին, և նա կկարողանա ոչ միայն հիանալի ներկայացնել մեր երկիրը, այլև Եվրատեսիլ-2015-ը բերել Հայաստան, ինչը շատ կարևոր խորհուրդ կունենա մեզ համար: Հաջողություն մաղթենք մեր մասնակցին ու սպասենք հաղթանակի….