Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյանը հանդիպել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ

Մայիս 06,2014 19:59

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ մայիսի 6-ին, ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներին:

Արա Զոհրաբյանը ողջունել է ուսանողներին և ներկայացրել փաստաբանի գործունեության մասին օրենսդրական դաշտը, գործունեության մեխանիզմները, փաստաբանական դպրոց ընդունվելու և սովորելու պայմանները: Նրա խոսքով փաստաբանի կերպարը մեր հասարակության մեջ կրել է սկզբունքային փոփոխություններ: «Նախկինում փաստաբանը դրական կերպարով չէր ընկալվում մեր հասարակության մեջ: Այժմ մեր առջև խնդիր ենք դրել բարձրացնել փաստաբանի հանրային կշիռը»,-նշել է Պալատի նախագահը և ապագա իրավաբաններին կոչ արել մեծացնել գիտելիքների պաշարը: Արա Զոհրաբյանը խոսել է նաև կոռուպցիայի բացասական հետևանքների մասին և կոչ արել երիտասարդներին իրենց մասնագիտական կյանքում բացառել կոռուպցիոն ճանապարհը, որը սկզբում հեշտ և գայթակղիչ է թվում, բայց վերջում կործանարար հետևանք է ունենում։

Ուսանողների հետ քննարկվել են բազմաթիվ հարցեր, փաստաբանական դպրոցի, արդարադատության ակադեմիայի, դատախազների և դատավորների միմյանց հետ սովորելու, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից վերջերս կայացված որոշման վերաբերյալ։

Այն հարցին, թե ՀՀ փաստաբանների պալատն ինչ կարծիք ունի սահմանադրական դատարանի վերջին որոշման մասին, Արա Զոհրաբյանը նշել է. «բովանդակային իմաստով, առանց իրավաբանի մասնագիտությամբ բակալավրիատի ծրագրի, միայն մագիստրատուրա ավարտած անձը, գիտելիքներով շատ է զիջելու իրավաբանի բակալավրին և այս տեսանկյունից իրոք մտահոգություն կա, սակայն իրավունքի տեսանկյունից, ուսանողը որևէ մեղք չունի, երբ պետությունը հնարավորություն ընձեռում է ոչ իրավաբանին սովորել մագիստրատուրայում և ստանալ իրավաբանի մագիստրոսի որակավորում։ Այս տեսանկյունից, կիսում եմ սահմանադրական դատարանի դիրքորոշումը։ Հակառակ դեպքում, պարադոքսալ վիճակ էր ստեղծվում, անձը կկարողանար մագիստրոսի կարգավիճակից հետո ստանալ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, բայց փաստորեն օրենքը նրան արգելում էր ընդունվել փաստաբանական դպրոց»։

Հանդիպումից հետո Արա Զոհրաբյանի ուղեկցությամբ ուսանողները շրջայց են կատարել Փաստաբանների պալատի նոր շենքում,  ծանոթացել են փաստաբանական դպրոցի և հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքներին: Ուսանողների հարցերին պատասխանել է նաև փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031