ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ մայիսի 6-ին, ժամը 12.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում բեռնատար ավտոմեքենայի թափքը շրջվել է քաղաքացիների վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «ՄԱՆ» մակնիշի 035 LT 61 պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը պոկվել և շրջվել է երկու քաղաքացիների վրա: 1979 թ. ծնված Վ. Հ.-ն տեղում մահացել է, իսկ 1977 թ. ծնված Ս. Ա.-ն, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժ. օգնություն` դուրս է գրվել: