ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 6-ին հանդիպեց «Եվտեսլատ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում եվրոպական համապատասխանությամբ առևտրի գծով տարածաշրջանային նախագահի տեղակալ Ապոստոլոս Տրիանտաֆիլյուի գլխավորությամբ:
«Եվտեսլատ» ֆրանսիական կազմակերպությունը, որը արբանյակային ծառայություններ է մատուցում աշխարհում, հայտնի խոշորագույն օպերատորներից է:
Հանդիպման ընթացքում քննարկված հարցերն առնչվում էին արբանյակային կապուղիների տրամադրմանը, թվային հեռուստատեսության և լայնաշերտ ինտերնետի ծառայությունները դժվար հասանելիություն ունեցող տարածքներ հասցնելուն:
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ արբանյակային հեռարձակումն ապահովելու նպատակով այժմ ընթանում են բանակցություններ մի շարք ընկերությունների և օպերատորների հետ:
Կարդացեք նաև
«Հայաստանում արբանյակային հեռարձակումը կազմակերպելու համար մենք շատ կարևորում ենք նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները, որոնք կարող են արդյունավետ համագործակցության ընթացք ապահովել»,-նշեց նախարարը:
Կողմերը հույս հայտնեցին, որ երկկողմ փոխշահավետ համագործակցությունն արդյունավետ կշարունակվի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն