«Բարսելոնի» ապագա մարզիչը միանգամայն նոր թիմ հավաքելու հնարավորություն է ունենալու:
Կատալոնցիները մտադիր են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում շարքերն ամբողջությամբ «մաքրել», – տեղեկացնում է Sport.es-ը: Ավարտվում է Պինտուի, Վալդեսի եւ Կառլես Պույոլի պայմանագրերի ժամկետը, որոնք թիմից հեռանալու են անվճար: Իսկ ակումբը պլանավորում է գումար վաստակել Դանի Ալվեսի, Ադրիանոյի, Ալեքս Սոնգի, Խավյեր Մասկերանոյի, Պետրոյի, Ռոդրիգեսի, Ալեքս Սանչեսի, Սեսկ Ֆաբրեգասի, Քրիստիան Տելյոյի, Իբրահիմ Աֆելլայի, Իսաակ Կուենկայի, Սերխի Ռոբերտոյի, Ջոնաթան դոս Սանտոսի, Օյեր Օլասաբալի վրա:
Աղբյուրը տեղեկացնում է, որ մրցաշրջանի ավարտին արգենտինացի մարզիչ Տատա Մարտինոն հեռանում է թիմից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Sport.news.am-ի