Ադրբեջանի պաշտպանության նախարարության սահմանային զորամասերը մարտական պատրաստվածության ստուգման զորավարժություններ են անցկացնում: «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառաությունից:
Զորավարժությունը տեղի ունենում 2014թ. մարտական պատրաստվածության պլանի շրջանակներում, որը հաստատել է պաշտպանության նախարար գեներալ գնդապետ Զաքիր Հասանովը:
Դաշտային պայմաններում մարտական պատրաստվածության տակտիկական զորահանդեսն անցկացվում է Բեյլագանի (Փայտակարան) շրջանում (Ադրբեջանի հարավում՝ ԼՂ Մարտունիի մոտ):
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև