Կգործի երիտասարդական ճամբար
Խաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնը 2014թ. հուլիսին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում, որը գտնվում է հարավկովկասյան 3 հանրապետությունների սահմանների հատման գոտում, կազմակերպելու է ճառերի մրցույթ: Դրան մասնակցելու են Հայաստանի եւ Ադրբեջանի մինչեւ 30 տարեկան քաղաքացիներ:
Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը հայտնեց, որ մրցույթից հետո Թեքալիում երկօրյա երիտասարդական ճամբար կլինի, որի ժամանակ կամփոփվեն միջոցառման արդյունքները, կքննարկվեն գաղափարներ, կստեղծվի աշխատանքային խումբ,որը միջոցներ կձեռնարկի այդ ծրագրի շարունակելիությունն ապահովելու համար:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ