Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չէր բարձրաձայնում նախարար Սեյրան Օհանյանի հայրը

Մայիս 06,2014 18:14

«Դուք լսեցիք մյուս տուժող Մուշեղ Օհանյանի ցուցմունքը: Նա դատարանում իմ հարցադրմանը, թե Դուք որպես տուժող, ինչ վնաս եք կրել՝ ֆիզիկական, նյութական, բարոյական, պատասխանեց, որ .«Առանց իր գիտությանն «Ս.Տ.Շ. Պիրամիդա» ՍՊ ընկերությունը դրվել է արգելանքի տակ: Եթե այդպես է, մինչ այդ համալիրն արդեն գրավի տակ էր, իսկ այդ գրավը դրվել էր առանց նրան տեղեկացնելու, նրա ստորագրությունը կեղծելով, ինչո՞ւ այն ժամանակ նա չէր բարձրաձայնում, սա նույնպես իրական եւ առարկայական չէ»,-իր պաշտպանական ճառի ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը, որը ամբաստանյալ Հրաչյա Սարգսյանի պաշտպանն է: Տուժողը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայրն է:

Ի դեպ, հնարավոր աղմկահարույց դատական նիստն ավարտվեց նրանով, որ ՀՀ պաշտպանության նախարարի հոր՝ Մուշեղ Օհանյանի հոր գործով ամբաստանյալ, «Ս.Տ.Շ-Պիրամիդա» ՍՊ ընկերության տնօրենը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Ի դեպ, վերջինս կալանքի տակ է 2012թ. նոյեմբերի 14-ից:

Նա ըստ գործի նյութերի, «Ս.Տ.Շ. Պիրամիդա» ՍՊ ընկերության տնօրեն Հ.Սարգսյանը մեղադրվել է «Արցախբանկ» ՓԲ ընկերության միջև 2006-2009թթ. ընթացքում հետ կնքված վարկային և գրավի թվով 4 պայմանագրերի շրջանակներում սփյուռքահայ Քրիստիան Զադիկյանի և Մ.Օհանյանի փոխարեն ստորագրելու, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով։

Դատավոր Արշակ Վարդանյանը դատավճռով հաստատված է համարել այն, որ Հրաչյա Սարգսյանը խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու դիտավորությամբ կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր և օգտագործել դրանք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցավոր դիտավորությունն ավարտին չի հասցրել, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում:

Հրաչյա Սարգսյանը «Արցախբանկ» ՓԲ ընկերության «Կենտրոնական» մասնաճյուղից 15. 000. 000 ՀՀ դրամ գումարի չափով վարկ ստանալու նպատակով կեղծել և պատրաստել է իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթուղթ` 2011թ. հունվարի 19-ին, իբրև թե կայացած «Պիրամիդա» ՍՊ ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 2-րդ արձանագրության քաղվածքը, ստորագրել ընկերության հիմնադիրներ Քրիստիան Զադիկյանի և Մուշեղ Օհանյանի անունից, ապա այլ փաստաթղթերի կազմում այն ներկայացրել նույն բանկի մասնաճյուղ։ Կեղծ փաստաթղթի հիման վրա 2011թ. հունվարի 31-ին Հրաչյա Սարգսյանի և «Արցախբանկ» ՓԲ ընկերության միջև կնքվել է վարկային պայմանագիր, որով որպես վարկային պարտավորությունը կատարելու երաշխավոր է հանդես եկել իրավաբանական անձ հանդիսացող «Պիրամիդա» ՍՊ ընկերությունը։ Հ.Սարգսյանը, իրականում առանց «Պիրամիդա» ՍՊ ընկերության հիմնադիրներ Ք. Զադիկյանի և Մ. Օհանյանի համաձայնության, առավել ևս՝ երաշխավորության, ստանալով վերոնշյալ վարկը, վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները պատշաճ կարգով չի կատարել, որի հետևանքով Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2013թ. հունիսի 7-ին կայացված որոշման հիման վրա արգելանք է կիրառվել ոչ միայն որպես երաշխիք Սարգսյանի առաջարկած նրա անձնական գույքի վրա:
ԶԼՄ-ներով չլուսաբանված այս դատական քննության մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031