Օդեսայում բախումների ժամանակ 46 զոհվածներից 38-ի ինքնությունը հաստատվել է, հայտնել են Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Օդեսայի բաժնից, փոխանցում է ուկրաինական RBK-ն:
«Պաշտոնական տվյալների համաձայն, մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ դատաբժշկական փորձաքննության մարզային բաժանմունք է տեղափոխվել 46 քաղաքացիների դի: Նրանցից 38-ի ինքնությունը հաստատվել է», – ասված է հաղորդագրության մեջ:
Նրանցից շատերը մահացել են արհմիության շենքի հրդեհի պատճառով՝ այրվելով, ծխից խեղդվելով կամ շենքից ցած նետվելով, մյուսները՝ հրազենային վնասվածքներից:
Ուկրաինայի ՆԳՆ-ն հրաժարվում է հրապարակել զոհվածների անունները՝ հիմնվելով հետաքննության գաղտնիության վրա: Մինչդեռ Օդեսայի բնակիչները շարունակում են բացահայտել զոհվածների անունները: Այս անգամ «Դումսակայա» լրատվականը հրապարակել է 36 հոգանոց ցուցակ, որի մեջ հայկական ազգանուններ չկան:
Կարդացեք նաև
Մայիսի 2-ին Օդեսայում բախում էր տեղի ունեցել Կիևի իշխանությունների կողմնակիցների և ռուսամետների միջև:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ