Կիևում մայիսի 9-ին հաղթանակի օրվա կապակցությամբ զանգվածային երթեր և ռազմական շքերթներ չեն լինի հնարավոր սադրանքներից խուսափելու համար, հայտնել են քաղաքապետարանից:
Ինչպես հաղորդում է «ТСН» լրատվականը, սահմանափակվել են ծաղկադրման արարողությունները, զոհվածների հիշատակին շրջաններում անցկացվող երթերը, պատերազմի վետերաններին զինվորական շիլայով հյուրասիրությունը և համերգային ծրագրերը: Կազմակերպիչները զգուշանում են, որ տոնակատարությունների ժամանակ ռուսամետները կարող են սադրիչ գործողությունների դիմել:
«Ռուսական հեռուստաալիքների համար պետք է ստեղծվի պատկեր, որտեղ հարձակվում են վետարանների վրա և ծեծում նրանց: Այդ կադրերը օգտագործելով՝ նրանք ամբողջ աշխարհով կփորձեն աղմուկ բարձրացնել», – Կիևի քաղաքապետարանից հայտնել է Վլադիմիր Բոնդրենկոն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև
Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներից ամենամեծ օգուտներ քաղել են Ուկրաինան և Լեհաստանը:Առաջինի տարածքը ընդարձակվել է չոևս մարզերով,երկրորդը փոքր երկրից դարձել է խոշոր ծովային երկիր:Փոխանակ նրանք ամեն օր երկրպագեն Ռուսներին,մենք ենք նրանց փեշից կախված այն դեպքում,երբ 270 հազար զոհի դեմ ոչինչ չստացանք: