Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԵՄ դեսպան.«Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը  չի կարող ընդհանուր փաթեթից առանձնացվել»

Մայիս 06,2014 17:35

«Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը  չի կարող ընդհանուր փաթեթից առանձնացվել»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ՀՀ-ն դեռ կարո՞ղ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, ինչպես նշել էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը, այսպես պատասխանեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ռայներ Մորելը նշել էր. «Հայաստանը դեռ կարող է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կնքել նույնիսկ ապրիլի  29-ին Մաքսային միություն մուտք գործելուց  հետո»:
Տրայան Հրիսթեան նշեց, թե պետք է համաձայնագրի այլ տարբերակ գտնել, որի համար մեկ այլ մանդատ է անհրաժեշտ ԵՄ անդամ երկրների կողմից: Դեսպանը նշեց, եթե լինի համաձայնեցված մանդատ, դա գործի կդրվի ապագայում:

Մեր դիտարկմանը, թե ՀՀ-ի` Մաքսային միության մուտք գործելու գործընթացները ձգձգվում են, այդ փաստը նոր իրավիճակ չի՞ ստեղծում, ինչը պատճառ կարող է հանդիսանալ ԵՄ-ի` որոշումների վերանայման համար, պարոն Հրիսթեան պատասխանեց. «Այս պահի դրությամբ մենք կարող ենք խոսել միայն այն մասին, ինչ համաձայնեցրել ենք Վիլնյուսի  գագաթաժողովի  ընթացքում: Այս պահին ԵՄն միայն դա է հիմք ընդունում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031