Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մրցումներից չորս ամիս անց ծանրորդ Վարդան Միլիտոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Մայիս 06,2014 17:04

Անցած տարվա սեպտեմբերին Տալլինում անցկացված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում գյումրեցի Վարդան Միլիտոսյանը 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 285 (127+161) կիլոգրամ արդյունքով զբաղեցրել էր չորրորդ հորիզոնականը: Սակայն մրցումներից չորս ամիս անց հայտնի էր դարձել, որ այդ քաշային կարգում մրցանակային երեք տեղերն զբաղեցրած ծանրորդները, այդ թվում նաեւ` հաղթող ադրբեջանցի Էլհան Ալիգուլազադեն եւ երկրորդ տեղն զբաղեցրած վրացի Շոթա Միշվելիձեն,, արգելված խթանիչներ են օգտագործել, ինչի համար էլ որակազրկվել են: Հետեւաբար, Եվրոպայի ոսկե մեդալի իրական տերը օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին եւ անձնական սանն է` Վարդան Միլիտոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Բա հայի որակազրկված հայի մասին ինչի չեք գրել։)))
    Սպորտն արդարություն ա սիրում։))))

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031