Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքի մեռնող աչքը

Մայիս 06,2014 16:56

Մռայլ երեկոն իջել էր Ստամբուլ քաղաքի վրա, խառնամբոխի մեջ լսվում էին անճաշակ երաժշտության ձայներ. մարդիկ շտապում էին տարբեր ուղղություններով: Էլչինը նայում էր պատուհանից, միաժամանակ միացրել էր հեռուստացույցը. ցուցադրում էին Քեսաբի դեպքերը, իմացավ, որ հայերին նորից տեղահանում են: Հիշողությունների գիրկն ընկավ…Դեր Զոր 1915 թիվ:

«Ես հպարտ եմ, որ թուրք եմ, այ տե՛ս, -ասում էր Էլչինը թոռանը, Քեսաբում էլ հայ չի մնա, քանի թուրքը կա»: Տարիքն առել էր, ծանր տառապանքի մեջ էր, սիրտը ցավում էր, դժվար էր քայլում, ոտքերը ծերությունից դողում էին, ինքն իրեն դուր չէր գալիս, դեմքը նման էր կոկորդիլոսի, աչքերը դուրս էին ցցվել, երբ լսեց, որ Քեսաբից հայերը կարողանում են փախչել, պղտորվեց արյունը, հիանալի՜ հնարավորություն, ինչո՞ւ չջնջել, մեկ է, մեր տարածքում են, մեծ բան չէ, ո՞ւր պիտի փախչեն. մեկ -մեկ կանհետանան կամ ճանապարհներին կմնան: Ես ինձ լավ եմ ճանաչում:

Թուրքի իսկական տեսակը ստացել էր Հումբաթի շնորհիվ:

Փողոցում պատահած մարդկանց թունավոր մախաթով ծակում էինք, քիչ անց մարդիկ մահանում էին, մեր ուրախությանը սահման չկար: Երիտթուրքերի պատվին ընդունակ էինք ամեն տեսակ դաժանության: Աչքը սկսեց խավարել, անհանգստացավ` չհասկանալով` ինչի հետևանք է:

Չէր խնայել անգամ իրեն դուր եկած աղջկան: Երբ նայում էր նրան, սիրտը թպրտում էր, ուզում էր իրենը լինի: Հումբաթը գլխի գցեց. «Բոլոր հայերն էլ մերն են, ազատ օգտագործի՛ր, քեֆիդ կպչող չի լինի, ներքին հրաման կա` ոչնչացնել հայերին, ինչպես ուզում ես, ի՞նչ զգացմունքի մասին է խոսքը, թուրքը ինչպես կարող է զգացմունք ունենալ, այն էլ` հայի հանդեպ: Դու խելք ունես, հայը չպետք է ապրի, թուրքական գաղափարախոսությունն է` ոչնչացնե՜լ, ոչնչացնե՜լ, մոլլան մեզ սովորեցրել է Ղուրանում գրվածը` գյավուրին ոչնչացրու` դրախտ կգնաս»:

Ինքը անձամբ իր ձեռքով արմատախիլ է արել հային, քշել հայրենիքից, հայրենի տնից: Ի՜նչ երես ունեն, որ դեռ գոյատևում են: Թալանչիներից մեկն էլ ես էի. էսօրվա պես հիշում եմ` «զուլալություն» կար մեր ներսը, Հումբաթի հետ ես էլ` Էլչիս, (ընդամենը 12-13 տարեկան), սովորել էի հայրիկիս արհեստը` մարդ սպանել` սպանել հայի: Այդ յուրահատուկ պատիվ էր և քաջության զգացողություն էր առաջացնում յուրաքանչյուր թուրքի մոտ, երբ իր ձեռքով հայի արյուն է հոսում, որտեղ պատահի: Սովորաբար բռնաբարում էինք ում պատահի. հետաքրքիր էր իմ հասակակիցներին և ավելի փոքրերին հայ մայրերը չէին թողնում մենակ, երբ մեզ էին տեսնում, բայց մեզ համար հոգ տանող կար, Դեր Զորի անապատ տանող ճանապարհին մանուկների քանակը շատ էր, քայլող մեծերի արանքից գողանում էինք աղջիկներին, հենց ճանապարհներին շորերը հանում ու սկսում մեր «հաճելի» աշխատանքը, եթե չէր ստացվում բռնաբարել, հաճույքի համար ճիպոտներով կուսաթաղանթները պատռում ու գլուխները քարերով ջարդում էինք, այնքան հետաքրքիր էր այդ տեսարանը, կարծես թուրքական երաժշտության տակ պարելիս լինես: Անտանելի ոռնոցից վրա էին գալիս հատուկենտ մարդիկ, բայց արդեն նրանք կենդանի չէին: Հիշեց իր հարևանի աղջկան, հիշեց, թե ինչպես էր նրան բռնաբարել իրենից մեծ տղաների հետ: Ծերունու արյունը եռաց, փոխարենը աջ աչքը փոքր-ինչ խավարեց, մոտեցավ հայելուն: Փակում էր ձախը, հետո բացում ու նորից փակում, խավարը չէր հեռանում, զարմանում էր. այդքան ծառայել է իր ժողովրդին, բայց կյանքը երկարելու փոխարեն աչքերն են խամրում, ի՜նչ անարդար կյանք է: Նորից նայելով հեռուստացույցին, Քեսաբի հայերի փախուստը տեսնելով` իր մոտ կանչեց թոռանը:

-Նայի՛ր, ես քո տարիքում հայ էի սպանում ու ինձ երջանիկ էի զգում, իսկ դու վախենում ես արյունից, հիշի՛ր, ամեն թուրքի համար պատիվ է հայի բռնաբարելը, թալանելը, սպանելը:
Թոռը լսում էր մեծ հոր կյանքի դաժան խրատները:

– Իմացի՛ր, որ եթե հայի արյուն չխմես, մարդ չես դառնա…
Մեկ -մեկ վեր էր թռչում անծանոթ բառերից ու մտքերից, բայց ներսը, ինչ -որ բան էր կատարվում, հոգով համաձայն չէր մեծ հոր հետ: Արյան մեջ հոսում էր գազազած գայլի հոտառության կանչը. այն խեղդել էր ուզում: Փոքր Էլչինը մտքերը ուղեղում կուտակելու ընթացքում ընկավ հատակին:

-Վա՜յ, բալե՜ս, ցավե՞ց մեջքդ,-ասաց մեծ հայրը:
Այս բառերի հետ հիշեց, թե ինչպես երկու թուրք հագուստը պատառոտելով իրարից խլում էին մի 15 տարեկան հայուհու, թե ո՛վ պետք է առաջինը տիրի: Նա էլ պիտի կացնի առաջին հարվածը հասցներ աղջկան:
Հիշեց վիճող թուրքերի արյունապիղծ բիբերից ժայթքող թույնը, ու թոռնուհու մահվան վրա ճչացող տատի ձայնն ընկավ ականջն:
-Ու՞ր ես, բալե՜ս, մեջքդ ցավեց, -առանց իմանալու թոռնուհու հետ կատարվածը` ողբում էր տատը` իր գլխին հարվածելով,- բաց թողեք իմ ձագին:

Ո՛չ թոռն էր լսում տատին, ո՛չ կացնահարող թուրքը. դահիճն ու զոհը հավասարվել էին` ոչինչ չէին զգում: Երկրորդ թուրքը, կենդանության նշաններ զգալով զոհի դեմքին, կացնի երկրորդ հարվածը հասցրեց նույն տեղում` ավելի հաճույքը կրկնապատկելով:
– Բալե՛ս, այս տեսակ քաջություն դու էլ պիտի ունենաս:

Ա՜յ, տես` մեր հարևան Մուհամեդը մինչև հմա օգտագործում է հայ կանանց պտուկներից շարված թազբեհը, որ ամեն անգամ ձեռը վերցնելուց հիշում է կրծքերից հոսող արյունը և սոսկալի ցավից ահագնացող գոռոցը: Նույնիսկ հիշում է, թե ինչպես կուրծք ուտող երեխայի բերանից կտրել է պտուկը. հետո էլ խեղդել երեխային մոր կրծքի վրա:
-Մե՛ծ հայր, ամոթ է, վերջ տո՛ւր, լավ բաներից խոսի՛ր, հերիք չի` ջարդել եք, հիմա էլ շարունակում ես ինձ սովորեցնել:

-Բայց ինչի՞ց պիտի ամաչեմ, եթե թուրք եմ:

Սա ավելի ամոթ էր ինձ համար, որ տանս մեջ հային պաշտպանող կա, Ալլա՛հ, ինձ փրկությո՜ւն տուր, էնքան ուրիշ ազգերի` հույների, հրեաների, հայերի, բուլղարների, ասորիների հետ խառնվեցինք, որ թուրքն էլ հալալ արյունը փոխեց, եվրոպացու պես է մտածում:

Նույն աչքն ավելի խամրեց, նորից մոտեցավ հայելուն. գազանի աչքերը իրեն հրեշտակային էին թվում, ուզում էր անմեղ մարդու նման տեսնել իրեն, հրեշային հայացքն էր երևում հայելու առաջ, ու աչքը էլի էր խամրում, հիմա ինչո՞ւ, չէ որ միայն տեսել էր, կամ լսել, ինքը չի սպանել, սա ի՞նչ փորձանք է, նույնիսկ ծիծաղելի է հային խայտառակելու համար թուրքի աչքը խամրի, արդարությունը որտե՞ղ է:

Գնաց նորից իր տեղը, բազկաթոռի մեջ փլվեց, հիշեց գետին փռված սովահար, ծարավ ու վտիտ, Դեր Զորի ճանապարհներին, մաշված մորն ու որդուն, ինքը պահը չէր կորցրել, կենդանի -կենդանի նրանց աչքերը հանել էր մախաթով:

-Հետաքրքիր է, չէ՞, փոքր Էլչին, մեծ հայրդ ինչե՜ր է արել: Ինձ ուշադի՛ր լսիր, թուրքը միշտ պիտի ունենա մտքի ճառագումներ ընկածին ջարդելու համար: Նրանց տառապանքի ճիչերը միչև հիմա ականջին էին, ժպտաց, ուրախանալն ու աչքի կուրանալը մեկ եղավ: Վեր թռավ տեղից, դժվարությամբ պտտվեց, վախից մյուս աչքն էլ փակեց: Սկսեց հայհոյել բարձր: Ով ուզում է լսի, տանը մարդ չկար, աշխատանքից դեռ չէին վերադարձել, փակում էր, սեղմում աչքը, իրեն թվում էր` ուր որ է կտեսնի, Ալլահն իրեն սիրում է և առանց աչք չի թողնի, ինքն էլ հայ չի, թուրք է, չէ, իրավունք ունի ամենալավ ձևով ապրելու: Հետո իր արածը մի մեծ բան չի, հայի աչք է հանել, էլի: Աչքի խամրելը սոսկալի ազդում էր նյարդերի վրա. ախր ինքը արդար է Ալլահի առաջ, ինչո՞ւ պիտի իր աչքը կուրանա, գուցե նորի՞ց տեսնի:
– Ալլա՜հ, ինձ տեսողություն տուր:

Հիշեց, թե մայրն ինչպես էր խնդրում, որ գոնե որդու աչքերը չհանի, որդին լույս տեսնի, ինքը ինչու պիտի լսեր, ականջները սովոր էին մարդկային լաց ու կոծին… Քարացած սրտում մինչև հիմա արյուն չէր շարժվում: Տնեցիներն ուշանում էին, ինքը դժվարանում էր քայլել, դրսի ժխորը ազդում էր վրան, ի՞նչ անել:

Դուռը բախեցին, դժվարությամբ մոտեցավ դռանը, բացեց, հայ հարևանուհին էր. օգնության կանչեց թոռանը` հա՜յ է, արի սպանի:

Փոքր Էլչինը սարսռաց. անսպասելի նման բան լսելուց, վազեց ննջասենյակ:

Հայուհին, լսելով խոսակցությունը ու խոհանոցից եկող դանակի ձայները, արագ վազեց իր տուն և դուռը գոցեց, վախեցավ անգամ փոլիս կանչել, թուրքը թուրք է, ինչ հագուստ էլ հագնի, թուրքին թողած` հային չի պաշտպանի: Էլչինը դառը ափսոսանքով նայեց կյանքը փրկած հային, որ չտեսավ ապագա մարդասպանին: Ուզում էր թոռն էլ հոր հետ գնա ու սպանի Քեսաբի հայերին, ա՜յ, էն ժամանակ իր իղձը կատարված կլինի: Որդին ներս մտավ: Հայրը զայրացավ. ինչո՞ւ ուշացար, մեկ հայ էլ փրկեց իր կյանքը: Հենց հիմա փոքր Էլչինի հետ գնա՛, զենքը կախած է, ոչնչացրո՛ւ անհավատներին, Էլչինն էլ դաս կառնի, ձեռքը կվարժվի, մեծանալուց դժվարություն չի քաշի: Գնա՛…Որդին ափսոսանքով ասաց, որ բավականին հայեր Քեսաբից կարողացել են փախչել, հեռուստացույցն էլ նույնն է ասում, բայց այնտեղ հատուկ մարդիկ կան մերոնցից, որ զբաղվում են Քեսաբով:

-Ես ուզում եմ հատուկ խմբին դու էլ միանաս, Բուննա՛թ, հարյուր տարի է, ինչ ջարդում ենք հայերին, ու էլի չեն վերջանում,- մռթմռթում էր հայրը, էլի կան ու կան:

-Կարծում եմ` Քեսաբով վերջ կդրվի նրանց, հայրի՛կ, մի՛ անհանգստանա, թեպետ չի խանգարի մեր մասնակցությունը այդ հրաշափառ գործին, ինչպես իրենք են ասում, Հիսուսի արյունով ներկվեց հավկիթը, հայի արյամբ էլ 1915 թ. ապրիլ ամիսը, մեր հողն ու տունը:
– Հիմա ասում են` ցեղասպանություն, տո՛, լա՛վ էլ արինք, մեր ձեռքով իր տան ու դաշտի մեջ խեղդեցինք սեփական արյամբ: Հողից էլ հայի հոտն է գալիս, դեռ չի կտրվել, երևի չի էլ կտրվի: Պատկերացրո՛ւ, Բուննա՛թ, հայկական հողի վրա իրենց արյունով ներկված ի՜նչ բերք է թուրքերիս համար: Արյան ցորեն, արյան խնձոր, արյան տանձ, արյան ծիրան, արյան խաղող: Ուրիշ տեղ չի կարող լինել այսպիսի հրաշք, այն միայն Թուրքիայում է: Որքա՜ն համեղ է հայի արյունը, խմում ենք մեկ դար ու էլի չենք կշտանում: Ամենակարևորը` ասում ենք, թե 1914 թ. պատերազմն էր մեղավորը, որ ոչնչացրեց հայերին:

– Մենք չէինք սպանողը, մենք հայերի գայլ պահապաններն ենք. – այս խոսքի վրա Էլչինը բարձրաձայն ծիծաղեց,- և այսպես ծիծաղում ենք աշխարհի վրա: Աշխարհը, չհավատալով մեզ, ձայն չի հանում, մարդասպանից ո՞վ չի վախենում: Եվրախորհուրդ էլ կմտնենք, ստիպված կընդունեն, որ իրենց արյունն էլ խմենք հայերի պես:

Մուհամեդը պատմում էր, որ օսմանյան բանակի վիրաբույժ հույն Պետրեն էլ չվախեցավ, բայց վերջին վիրահատությունից հետո ստիպված եղավ թունավորվել, միայն հասցրեց ընտանիքին զգուշացնել, որ հեռանան Կարին քաղաքից. կինը հայ էր: Ճաշկերույթի ժամանակ այնպիսի թույն խմեցրին, որ անգամ այդչափ խելացի բժիշկը չհաջողվեց փրկել սեփական կյանքը:

– Այս հնարքը սովորական բան է թուրքերիս համար: Ասա` թուրք լինեիր, բժի՛շկ, կապրեիր, էլի:

-Մի աչքիս նայի՛ր, ծանրացել է, որդի՛ս:

Բուննաթը նայեց հոր աչքերին. արյուն էր հոսում, դիվահար աչքերից հայի խմած արյունն էր. հոտն առավ որդին. չզարմացավ, լիզեց հայի արյունը, որ հագենա անկուշտ նախահոր պես:
Եփրատ գետի մեջ իր ձեռքով խեղդած հայ ընկերոջը հիշեց Էլչինը. զարմանում էր, որ դեռ չի հիշել մնացած տարիների ոճրագործությունները, ապա ի՞նչ կլինեին մարմնի մյուս մասերը, երկաթե փշեր կցցվեին, թե՞ մեռնող մարդկաց աչքեր կաճեին վրան: Սկսեց խավարել մյուս աչքն էլ: Զայրացավ Ալլահի վրա, որ «լավ» արարքի համար իրեն կուրացրեց. անարդար է կյանքը: Հիշում էր` լուսաբացին երեք թուրքերով սպանել էին հայկական բազմանդամ ընտանիք, ափսո՜ս, փրկվել էր բարուրով երեխան, հարևանները բարուրը նետել էին այդ պահին ընթացող խոտով սայլի վրա, պատկերացնո՞ւմ ես, Էլչին. մենք չէինք նկատել, ուշ հասկացանք, սայլը գնում էր Գյումրի: Գյավուրը տուն հասավ:
Դեռ շատ բան ուներ հիշելու Էլչինը, էլ չկարողացավ տեսնել երկինքը ու հայկական հողը, որից մինչև հիմա արյան հոտ է գալիս, հայի՛ արյան հոտ: Գնացին քնելու: Էլ առավոտ չբացվեց Էլչինի համար: Ուշացավ երկնի դատաստանը, բայց եկավ` կրակ թափելով հիշողության վրա: Մահաբեր աչքերը հատակին էին ընկած: -Որդին չնկատեց, տրորելով անցավ. նայեց հորը, նրա աչքերի տեղը փոս էր, այն փոսը, որ թուրքն էր փորել իր ձեռքով:
Բուննաթը, երբ զենքը ձեռքը վերցրեց, որ գնա Քեսաբ, կանչեց որդուն. վերջինս երկմտում էր` միանա՞ հորը: Ներքին ձայնը խոսեց .«Չգնա՛ս, մեղք է մարդ սպանելը, դու էլ ես մարդ, ինչո՞ւ ես գազանանում: Դարը փոխվեց` ներսդ մարդը չծնվե՞ց»:

ԽԱՆԴՈՒԹ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031