Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն եղբայրական այցով կմեկնի Վատիկան, ուր մայիսի 8-ին հանդիպում կունենա Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ:
Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցելու են Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Հռոմում պատվիրակությանը կմիանա նաև Իտալիայի Հայոց հո•ևոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը:
Մայիսի 9-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմից կուղևորվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուր հանդիպումներ կունենա Մայր Աթոռի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից իրականացվող զանազան ծրագրեր:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Կարդացեք նաև