Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի` Մելիք-Ադամյան փողոցի շրջանցո՞ւմ, թե՞…

Մայիս 06,2014 16:15

«Ցանկությունների դաշտից, սիրողական բնույթի հայտարարություն էր, ցանկացած նման հայտարարություն կարող է անել ցանկացած կուսակցական ուժ»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կգնահատի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը, և որտեղի՞ց ԲՀԿ-ին նման ինքնավստահություն, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած` ԲՀԿ քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստին ԲՀԿ առաջնորդը նշել էր. «Առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»:
Հաղթանակի վերաբերյալ հնչեցրած վստահեցումներին ի պատասխան` ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ոչ բոլոր քաղաքական ուժերին է հաջողվում հաղթանակ ունենալ: Շատ քաղաքական ուժեր ՀՀ-ում հեռու են դասական առումով քաղաքական ուժ կոչվելուց: Այնպես որ, այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն դեռ երկար ժամանակ առանցքային դերակատարություն է ունենալու մեր երկրի, պետականության և ՀՀ-ի քաղաքական կառավարման մեջ, դա այլևս տեսանելի է նույնիսկ քաղաքական նվազ գիտակցություն ունեցող ցանկացած մարդու համար, քանի որ դասական առումով որպես կուսակցություն` ՀՀ ավանդական կուսակցություններին չհաշված` անկախ պետականության պայմաններում կայացել է միայն ՀՀԿ-ն, հետևաբար ՀՀԿ դերակատարությունը քաղաքական կառավարման մեջ կասկածից վեր է: Մնացածը զուտ սիրողական բնույթի հայտարարություններ կարող են լինել, ցանկությունների դաշտից: Բայց եթե իրական քաղաքականության տեսանկյունից դիտարկենք, ապա որպես ազգային պահպանողական ուժ, դասական կուսակցություն` ՀՀԿ-ի դերակատարությունը` իր առաջնորդի գործունեության արդյունքում, պատմական և ներկայիս լիդերների պարագայում, դեռ շատ երկար ժամանակ որոշիչ դերակատարություն է ունենալու քաղաքական կառավարման առումով»:

Մեր դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը մի՞թե զգուշացում չէր այն մասին, որ քառյակը հնարավոր է ակտիվանա և ի վերջո հաղթանակի հասնի, պարոն Զաքարյանն այսպես արձագանքեց. «Քառյակի ակտիվությունն ավարտվում է մինչև առաջին քվեարկությունը: Իսկ ԱԺ վերջին քվեարկությունները ցույց տվեցին, որ քառյակի գործունեությունն էլ առավել քան արհեստական բնույթ է կրում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվարդ (ԵՊՀ) says:

    հհկ-ն տեռորիստական – քրեածին խմբավորում է , որի ընթացքը պիտի կասեցվի և ընդհանրապես հեռացվի քաղաքական ասպարեզից….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031