Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այվազյանը մի ողբ էր կապել աղիողորմ` բա մեր գյուղացի՞ն» (Տեսանյութ)

Մայիս 06,2014 15:53

«Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Սեւանա լճից ջրառն ավելացնելու մասին օրենքի նախագիծը,ընդդիմադիր պատգամավորներն ասացին, որ դա հակասում է «Սեւանա լճի» մասին օրենքին, որեւէ մեկը չհակադրվեց այդ կարծիքին, ընդունեցին, բայց ասացին`դա քաղաքական որոշում է: Վարդան Այվազյանը մի ողբ էր դրել, աղիողորմ ասում էր` բա քոռանամ ես, բա մեր գյուղացին, մի դեմագոգիա: Բայց ամբողջ խնդիրն այն էր, որ Սեւանա լճի մակարդակը պահել այնպես, որպեսզի չբարձրանա, մնացած ամեն ինչը պատրվակ է»,-այսօր «Էկոլուր» ակումբում անդրադառնալով բնապահպանական մի շարք խնդիրներին, ասաց «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության իրավաբան Արթուր Գրիգորյանը:

Նա նորից կրկնեց այն, ինչը բազմաթիվ անգամ պնդում են բնապահպանները` Սեւանա լճից լրացուցիչ 170 միլիոն խորանարդ մետրից ավելի ջուր բաց թողնելու կարիք չկա. «2012 թվականին նույն պատրվակով լրացուցիչ 150 միլիոն տոննա նորից բաց թողեցին, եթե երկու տարի առաջ նույն գործողությունն են արել եւ ոչինչ չի փոխվել, դեռ մի բան էլ վատթարացել է վիճակը, նշանակում է դիտավորյալ են արել: Արդեն 12 տարի շարունակ Արփա-Սեւան թունելի վերանորոգման աշխատանքներն են գնում, թունելի ամբողջական շինարարությունը 11 տարի է տեւել, իսկ իրենք միայն վերանորոգումն են 12 տարի անում: Որոտանի թունելը չի աշխատում, այս 2 թունելները կարող են 400 միլիոն խորանարդ մետր ջուր բերել Սեւան. ինչո՞ւ չեն անում, որովհետեւ մակարդակը կբարձրանա, իրենց օբյեկտները կմնան ջրի տակ: Այն ջուրը, որ լցվում է, Հրազդան-Սեւան կասկադով գնում, հասնում է Արարատյան դաշտավայր, որոշ հաշվարկներով մոտ 10 միլիոն դոլարի եկամուտ է ստանում էներգիա արտադրող հիդրոկայանը: Ինչո՞ւ վերջապես չեն կառուցում Եղվարդի ջրամբարը, սա պետք է լուծեր Արարատյան դաշտավայրի ոռոգման խնդիրը»:

Մանրամասն`  տեսանյութում

 

Արթուր Գրիգորյանի կարծիքով, բնապահպանության նախարարները գնալով ավելի որակազրկվում են.«Մեկը մեկից անորակ է, այս նոր նախարարն ինչպիսին կլինի, դեռ պարզ չէ, բայց ակնկալիք չունեմ»:

Ա. Գրիգորյանի վստահեցմամբ` մի խումբ բնապահպաններով փորձելու են միջազգային բնապահպանական կառույցում հասնել նրան, որպեսզի փակվեն այն ֆինանսական խողովակները, որոնք իբր թե ֆինանսավորում են բնապահպանական ծրագրեր. «Այս պահին Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ 37 միլիոն դոլարի ոռոգման վարկային ծրագիր է գործում, որն ուղղված է ոռոգման համակարգերին, ինչո՞ւ են տալիս, եթե բան չի արվում»:

Մանրամասն` տեսանյութում


Բնապահպանը նաեւ վստահեցրեց, որ լուրջ ապացույցներ ունեն, որ Թեղուտում իրականացվող գործընթացը այնպիսի խախտումներով են, որոնք հիմք են քրեական հետապնդման համար, ընդ որում, առաջին հերթին պետական պաշտոնյաների նկատմամբ. «Սուբյեկտներ, ովքեր ընդերք օգտագործման պատասխանատու են եւ թույլտվություն են տվել, լիցենզիաներ են տվել, որոնք չեն անցել բնապահպանական փորձաքննություն: Սա կոռուպցիոն գործարքի մասին ապացույց է: Թեղուտում այս պահին իրականացվում է հանցագործություն: Սա թող իրավապահ մարմիններն ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031