Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվոր ենթականերին ծեծող ու ստորացնող շտաբի պետ Ամիրխանյանն աշխատանքից ազատվել է՞

Մայիս 06,2014 15:40

Aravot.am-ի տեղեկություններով քիչ առաջ պարզ է դարձել, որ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի շտաբի պետ Նորայր Ամիրխանյանն աշխատանքից ազատվել է, ինչը զինծառայողների շրջանում մեծ ուրախություն է առաջացրել: Ազատման լուրը լսելուն պես, զինվորները նույնիսկ միմյանց աչքալուսանք են տալիս: Նշենք, որ Նորայր Ամիրխանյան ի մասին վերջերս Aravot.am-ում հրապարակումներ եղան, որտեղ մասնավորապես` անդրադարձել էինք այս պաշտոնյայի` զինվորականին ոչ հարիր պահվածքին, թե շտաբի պետ Ամիրխանյանն ինչպես է իր ենթականերին հայհոյում, ստորացնում ու ծեծում:

Հրապարակումներից հետո մեր խմբագրություն էին ահազանգում զինվորների ծնողներ ու պատմում Նորայր Ամիրխանյանի նորանոր «քաջագործությունների» մասին, որը սակայն ոչ թե թշնամու նկատմամբ էր դրսեւորվում, այլ հենց իր ենթակա զինվորների: Ծնողներից մեկի պատմելով, պարոն Ամիրխանյանը դեռ բանակ ոտք չդրած զինակոչիկներին շարք էր կանգնեցնում ու վզներից արհամարհական պոկում խաչերը, որոնք ի դեպ բանակ գնալուց առաջ օրհնում ու նրանց վիզն էր գցում եկեղեցին: Վերջերս ձեւավորված ավանդույթի համաձայն, բանակ ճանապարհելուց առաջ ապագա զինվորներին նախ տանում են եկեղեցի, որտեղ էլ նրանք օրհնություն ու խաչեր են ստանում, ապա զորամասեր ուղարկվում:

Նորայր Ամիրխանյանի` աշխատանքից ազատվելու մասին լուրը պաշտոնապես ճշտել չհաջողվեց, քանի որ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031