«Ավտովարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն իր նույնականացման քարտով է տաքսու վարորդների համար հաշվետվություններն ուղարկում հարկային մարմնին, քանի որ տաքսիստներն այդ քարտից չունեն: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հովհաննիսյանն ասաց, որ նույնականացման քարտ չունենալու պատճառով տաքսու վարորդների վրա հսկայական տուգանքներ են եկել, եւ որպեսզի որոշ վարորդներ կարողանան այդ հաշվետվություններն ուղարկեն հարկային, ստիպված իր քարտով է գործողությունն արել: Իսկ այն վարորդները, որոնք չեն ուղարկել, 20 հազար դրամով տուգանվել են:
Լիգայի ղեկավարը, որն այսօր «Տեսակետ» ակումբում ասուլիս էր հրավիրել, նորանշանակ վարչապետին խնդրում է վեց ամսով հետաձգել հաշվետվությունների տալը, իսկ այն վարորդները, որոնց բիզնեսը լուծարվել է, ընդհանրապես հաշվետվություն չտան: Տուգանքների համար էլ ավտովարորդները համաներում են խնդրում, մինչեւ որ կարգավորվի կարմիր գծերով ավտոկայանատեղերի, տաքսիների համար նախատեսված ավտոկայանատեղի եւ դեղին-սպիտակ պետհամարանիշների հարցը:
Տիգրան Հովհաննիսյանի մեկնաբանությունները` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ