Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի կինն իրենից հարուստ է. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 06,2014 13:29

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը ապրիլի 28-ին հրապարակել է ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հայտարարագիրը, որի համաձայն դրամական միջոցները կազմում են 269 մլն դրամ եւ 1 մլն 940 հազար ԱՄՆ դոլար։ Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 41 մլն 110 հազար 330 դրամ (4մլն 110հազար 330 դրամը՝ պատգամավորի աշխատավարձ, 40 մլն դրամը՝ գյուղմթերքի իրացումից ստացված եկամուտ):

Նկատենք, որ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի մեջ լրացված են միայն դրամական միջոցները, իսկ մյուս բաժինները բաց են թողնված։

Եթե համեմատենք Հովիկ Աբրահամյանի ֆինանսական միջոցների վիճակն օրինակ վերջին 2 տարում, ապա պարզ կդառնա, որ նորանշանակ վարչապետի դրամապանակի հաստությանը աննշան բարակել է: Այսպես, 2012 թվականի մարտի 3-ին ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 3 բնակարան Երեւանում՝ 682 քմ ընդհանուր մակերեսով եւ 1 ավտոկանգառ՝ 18 քմ մակերեսով։ Շարժական գույք չի հայտարարագրել։ Հաշվետու տարվա եկամուտը՝ 43 մլն 484 հազ. 900 դրամ (3 մլն 484 հազար 900 դրամը՝ պատգամավորի աշխատավարձ, 40 մլն դրամը ՝ գյուղմթերքի իրացումից ստացված եկամուտ): Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ եղել են 290 մլն դրամ եւ 2 մլն 50 հազար ԱՄՆ դոլար։ Ստացվում է, որ երկու տարվա ընթացքում նա հարստացել է 21 մլն դրամով եւ աղքատացել 90 հազար դոլարով։ Ամբողջացնելու դեպքում կստանանք, որ միլիոնատեր Հովիկ Աբրահամյանի վրա ԱԺ նախագահի պաշտոնը լավ չի եկել՝ վերջինս աղքատացել է մոտ 49 հազար դոլարով։ Ավելին՝ եթե ուսումնասիրենք վարչապետ դարձած ԱԺ նախկին նախագահի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի ֆինանսական կարողությունը, ապա պարզ կդառնա, որ նա զբաղված է ավելի եկամտաբեր գործով, քան իր ամուսինը, որովհետեւ իր դրամական միջոցները բացահայտորեն ավելի շատ են, քան երկրիս երրորդ դեմքինը։

Այսպես, ապրիլի 28-ին Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, բարձրաստիճան անձի կինն ամուսնու պաշտոն զբաղեցնելու պահին ունեցել է 300 մլն դրամ, 2 մլն 850 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարվա սկզբում նա ունեցել է 2 մլն դրամ եւ 50 հազար ԱՄՆ դոլար ավելի հայտարարագրած դրամական միջոցներ, քան այժմ։ Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի կինն իրենից հարուստ է 31 մլն դրամով եւ 910 հազար դոլարով։ Ջուլիետա Աբրահամյանի տարեկան եկամուտները նույնպես գերազանցում են ամուսնու եկամուտներին։ Նրա եկամուտները կազմել են 45 մլն դրամ, երբ նույն ժամանակահատվածում ամուսինը վաստակել է միայն 41 մլն 110 հազար 330 դրամ։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031