Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆոռնիայի խորհրդարանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

Մայիս 06,2014 13:11

Ինչպես փոխանցում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ԱՄՆ-ի լոբիիստական կազմակերպությունը՝ Հայ-ամերիկյան խորհուրդը, Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի Իրավունքի հանձնաժողովը երեկ ուշ երեկոյան ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է իբրև ինքնիշխան և ժողովրդավարական արժեքներ որդեգրած անկախ հանրապետություն:

ՍԴՀԿ Հայ-ամերիկյան խորհրդի ատենապետ Սևակ Խաչատրյանը, մեկնաբանելով Կալիֆոռնիայի խորհրդարանի ընդունած որոշումը, նշել է, որ սա ամենաարդարացի որոշումն էր, որ կարող էր ընդունել նահանգի օրենսդիր կառույցը՝ հաշվի առնելով պաշտոնական Բաքվի կողմից իրականացվող ագրեսիան և ճնշումները Արցախում անկախ և ազատ ապրել ցանկացող հայերի հանդեպ:

ՍԴՀԿ ներկայացուցիչը նաև իր շնորհակալությունն է հայտնել Կալիֆոռնիայի խորհրդարանի անդամ Մայք Գաթթոյին, ով մեծ ներդրում է ունեցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու գործում:

ՍԴՀԿ մամլո դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031