Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի ապագա առանցքային դերակատարումը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 06,2014 13:00

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «հոգով- սրտով» բանկիր էր, դրա համար էլ Հայաստանի տնտեսության գլխին ինչ փորձանք գալիս էր՝ նա գնում այստեղից-այնտեղից վարկեր էր «կպցնում» ու բերում տալիս բանկերին։ Արդյունքում՝ տնտեսության բոլոր ոլորտները հիմնովին ավերվեցին, բանկերի շահույթները կտրուկ ավելացան, ինքն էլ հրաժարական տվեց ու ընտանյոք հանդերձ ծվարել է Իսպանիայում կամ որեւէ այլ բարեբաստիկ երկրում՝ պատրաստվելով որպես դեսպան մեկնել ԱՄՆ, ու դեռ մի բան էլ նեղացածի կեցվածք է ընդունել՝ իրբ «հետամնաց հայ ժողովուրդը չգնահատեց իր ինովացիոն հանճարը»։

Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը «հոգով-սրտով» գյուղատնտես է, դրա համար էլ խոստանում է այստեղից- այնտեղից գումարներ ճարել ու բերել-տալ գյուղացիներին, որ նրանք զարգացնեն ոլորտը։ Արդյունքը, կարծում ենք, մոտավորապես նույնը կլինի. տնտեսությունը կշարունակի փլուզվել, գյուղատնտեսությունը՝ նույնպես, ինքն էլ որոշ ժամանակ անց նեղացածի կեցվածք կընդունի՝ առ այն, որ «հետամնաց հայ ժոդովուրդը չգնահատեց իր գործարար ջիղը»։ Իսկ պատճառն այն է, որ Հայաստանում, մեծ հաշվով, վարչապետից ու կառավարությունից քիչ բան է կախված՝ ամեն ինչ որոշում է նախագահը։ Սերժ Սարգսյանն էլ, ինչպես հայտնի է, «հոգով– սրտով»… Չէ, այս թեմայով չարժե խորանալ, որովհետեւ Հայաստանը, միեւնույն է, Մոնտե-Կառլո կամ Լաս-Վեգաս չի դառնա։ Եվ ընդհանրապես՝ տպավորությունն այնպիսին է, թե Սերժ Սարգսյանին Հայաստանի ապագան ընդհանրապես չի հետաքրքրում, նրան հետաքրքրում է միայն անձամբ ի՛ր ապագան։ Դրա համար էլ կառավարություն ձեւավորելիս կարեւորում է ոչ թե այն, թե ով ինչպես կղեկավարի տնտեսությունը, այլ այն, թե ով ավելի լավ կխաբի ժողովրդին։ Այս առումով Հովիկ Աբրահամյանի ռետրո-կառավարությունը շահեկանորեն տարբերվում է Տիգրան Սարգսյանի բարեշրջիչ կառավարությունից, որովհետեւ «տնտեսական բլոկի պատասխանատուները» ոչ թե արեւմտյան համալսարաններից են սերում, այլ «ժողովրդի ծոցից» (այսինքն՝ դեռ խորհրդային տարիներին պահեստապետ-ցեխի վարիչ են եղել): Բայց արդյո՞ք Հայաստանում կան մարդիկ, ովքեր հույսեր են կապում «նոր» կառավարության հետ։

Այս իմաստով հասարակությունը հստակորեն բաժանվում է երկու մասի։ Մի մասը գտնում է, որ իշխանությունները պիտի «լավ նայեն ժողովրդին», մյուս մասը գտնում է, որ իշխանությունների գործը ոչ թե ժողովրդին լավ նայելն է, այլ լավ պայմաններ ստեղծելը եւ օրենքի գերակայությունն ապահովելը, եւ այդ դեպքում ժողովուրդն ինքն իր գլխի ճարը կտեսնի:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031