Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները դիմել են դատարան՝ վերականգնելու իրենց աշխատանքը. «Ա1+»

Մայիս 06,2014 12:59

Երեւանի Մետրոպոլիտենի տնօրինության կողմից ամիսներ առաջ աշխատանքից ազատված եւ այսօր աշխատանք չունեցող երեք աշխատակիցների գործով դատական առաջին նիստն այսօր լսվեց Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում։ Ներկա էին եւ հայցվոր կողմի ներկայացուցիչները, եւ պատասխանող։

Հայցվոր կողմի պահանջը ներկայացրեց փաստաբան Քրիստինա Գեւորգյանը` «Անվավեր ճանաչել հայցվոր կողմի երեք ներկայացուցիչների աշխատանքից ազատման հրամանները, վերականգնել աշխատանքը և փոխհատուցել հարկադիր պարապուրդի համար»։

Դատարանում Մետրոպոլիտենի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը հայտնեց, որ ընկերության նախկին աշխատակիցներն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, իսկ եթե պնդում են հակառակը, ապա պետք է ապացուցեն:

Դատավորի հորդորով նա հստակեցրեց, թե ինչ է նշանակում պարտականությունները պատշաճ չկատարել. «Սովորաբար մեքենայի տեխնիկական վիճակն է ստուգվում, որի մասին գրառումներ պետք է արվեր գրանցամատյանում, որոնք բացակել են, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք թույլ են տվել հայցվորները: Մեքենախցիկում գտնվել են մարդիկ, որոնք իրավունք չունեին այդտեղ լինել»,-նշեց Արտակ Երեմյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ «Ա1+»-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031