Ստեփանակերտի մշակույթի և երիտպալատի դահլիճի մթնոլորտը երեկ «շիկացած» էր հանդիսատեսի բարձր տրամադրությունից ու ծափերից:
Մոտ երկու ժամվա ընթացքում Հայաստանի սիրված երգիչ Մհերը կատարեց Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, ընդ որում ՝ կենդանի նվագակցությամբ /դաշնակահար՝ Սիմոն Սարգսյան, սաքսաֆոնահար ՝ Արթուր Պետրոսյան/ , հայկական և ռուսական էստրադայից երգեր, ճանաչված ու նոր երգեր:
Պար, երգեր, կարաոկե կատարումներ, որին հավասարապես ակտիվ մասնակցեցին ամենափոքրից մինչև ավագ ունկնդիրը:
Համերգին ելույթ ունեցան նաև երգչի ընկերները՝ Հայկ Բաբուխանյան, Լիլու, Օքսանա Բաբուրյան և ուրիշներ: Հայտարարվեց, որ համերգից եկած հասույթը կփոխանցվի Ստեփանակերտի երեխաների պաշտպանության և խնամքի թիվ 1 գիշերօթիկ հաստատությանը:
Նյութի մանրամասները կարդացեք karabakh-life.am -ի կայքում