Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան ուղարկվող տրանսֆերտները կնվազեն

Մայիս 06,2014 11:22

«Աշխատանքային միգրացիան ոչ միայն Բալկանյան երկրներում, այլև ԱՊՀ երկրներում կաճի»,-այսօր «Օրինական միգրացիա» և «Միգրացիա և զարգացում» թեմաներով երկօրյա միջազգային աշխատաժողովի առաջին աշխատանքային օրը այսպիսի կարծիք հայտնեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) ներկայացուցիչ Ալեքսանդր Մալեևը: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում միգրացիայի պատճառները նույնն են. ցածր աշխատավարձ, կարիերայի սահմանափակ հնարավորություններ, աղքատություն, աշխատանքի բացակայություն, սոցիալական ապահովության ցածր մակարդակ: Պարոն Մալեևը նշեց, որ միգրացիան կապված է նաև ներդրումային հնարավորությունների հետ: Աշխատաժողովին մասնակցում էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, փորձագետներ Բելառուսից, Ղրղզստանից, Վրաստանից, Ուրկաինայից:

Հունգարացի փորձագետ Բարբարա Կոհալմին ներկայացրեց Բելառուսում կատարված հետազոտությունների արդյունքները ու հայտարարեց, որ Բելառուսում միգրացիայի տեմպերն աճում են, ինչպես նաև բազմաթիվ են սեռական շահագործման և աշխատանքային թրաֆիքինգի դեպքերը: Անդրադառնալով վիճակագրությանը՝ Բարբարա Կոհալմին նշեց. «Բելառուսում միգրացիայի տեմպերի աճը նկատվում է նաև վիճակագրության տեսքով. եթե 2000-ին միգրացիոն ցուցանիշտ 5066 էր, ապա 2011-ին՝ 6000-ից ավելի»:

Փորձագետ Աննա Բարան ներկայացրեց միգրացիայի բնագավառում Ղրղզստանում տիրող իրավիճակը. «Ղրղզտանում հետաքրքիր էր այն, որ երկրում միգրացիոն քաղաքականությանը վերաբերող ընդհանուր փաստաթղթի բացակայության պարագայում յուրաքանչյուր նախարարություն ուներ միգրացիոն քաղաքականության իր գործիքները»:
ՀՀ Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը խոսելով ՀՀ-ում միգրացիայի տեմպերի մասին, նշեց. «Այս տարի առաջին եռամսյակում միգրացիայի բացասական մնացորդը 31800 է՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 37100-ի փոխարեն: Փաստորեն բացասական մնացորդը 5300-ով նվազել է: Այսինքն՝ ավելի շատ ուղևոր ՀՀ եկել է, քան գնացել: 5000-ի փոփոխությունը կարճ ժամկետների մեջ է, այդ պատճառով փորձել պատճառներ ու օրինաչափություններ գտնել, ճիշտ չի լինի»:
Հարցին՝ ՌԴ-ի՝ միգրացիոն օրենսդրության խստացումը ինչպիսի՞ ազդեցություն է գործել ՀՀ-ի արտագնա աշխատանքի մեկնողների վրա, պարոն Եգանյանը պատասխանեց. «Փորձագիտական գնահատականի համաձայն՝ աշխատանքային միգրացիոն հոսքերի որոշակի կրճատում կա, քանի որ ՌԴ մուտք գործելու արգելանք ունեցող քաղաքացիների ցուցակ է ստացվել, որտեղ մոտ 40.000-ը ՀՀ քաղաքացիներ են, որոնց մի մասը աշխատանքային միգրանտներ են: Եթե այսպես շարունակվի, կարող է արգելանք ունեցող 40.000 քաղաքացիների թիվը մեծանա, ինչը կարող է ազդել ՀՀ ուղարկվող տրանսֆերտների վրա, մինչև անգամ դրանք 1200000-ով պակասեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031