Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու հուշարձան. «Հայկական ժամանակ»

Մայիս 06,2014 10:45

1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո Երեւանի քաղաքապետարանում կայացվել է որոշում Երևանի Մաշտոցի պողոտայում Կարեն Դեմիրճյանի արձանը տեղագրելու մասին։ Անցել է 14 տարի, սակայն այդ որոշումն այդպես էլ կյանքի չի կոչվել։ Երեւանի քաղաքապետարանի տարբեր չինովնիկների տարբեր ժամանակներում տրված պատասխաններից դժվար է հասկանալ, թե ինչն է որոշումն իրականություն չդարձնելու պատճառը։ Փաստն այն է, որ 14 տարի արձանը չի տեղադրվում, եւ 14 տարին բավարար ժամկետ էր նմանատիպ մի քանի արձաններ տեղադրելու համար։ Իսկ որ Կարեն Դեմիրճյանի արձանը պետք է լինի Երեւանում, դրանում որեւէ կասկած լինել չի կարող, որովհետեւ Դեմիրճյանն այն մարդկանցից է, ով ուղղակի եւ հսկայական մասնակցություն եւ ներդրում է ունեցել ժամանակակից Երեւանի ոգին ու կոլորիտը ձևավորելու գործում։ Դեմիրճյանը նաեւ հսկայական անձնական ներդրում է ունեցել 70-80-ականների հայ մշակույթի աննախադեպ վերելքի գործում, որովհետեւ հայ մտավորականության մեկենասի ու հովանավորի դեր էր կատարում եւ դա անում էր սիրով ու արդյունավետ։

Թեմային անդրադառնում ենք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Անաստաս Միկոյանի արձանը Հայաստանի մայրաքաղաքում տեղադրելու Երեւանի քաղաքային իշխանությունների որոշման կապակցությամբ։ Այդ որոշումը ընդվզում է առաջացրել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում, որովհետև նրանք չեն հասկանում, թե ինչու պետք է մեր մայրաքաղաքում լինի ստալինյան մարդասպան համակարգի կարկառուն ներկայացուցչի արձանը, ով
տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց գնդակահարելու որոշումներ է կայացրել։ Մարդու, ով պատասխանատու է նաեւ Չարենցի, Բակունցի, մյուս նահատակների սպանության համար։ Այս պատմությունը, հիրավի, սովորական հարց չէ, այլ արժեհամակարգերի, սկզբունքների պայքար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031