Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ իրենց ցավն են հայտնում

Մայիս 06,2014 13:45

90-ականներին ծանոթներս Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից ինձ զանգում եւ հարցնում էին` ճի՞շտ է արդյոք, որ Երեւանի փողոցներում ամեն օր սովամահ եղած մարդկանց են գտնում: Ես պատասխանում էի` այո, մարդիկ զոհվում են, բայց ոչ Երեւանի փողոցներում, այլ ռազմաճակատում, եւ ոչ թե սովից, այլ հակառակորդի գնդակներից եւ արկերից: Եվ մտածում էի` եթե չեք կարող օգնել այդ տղաներին, ապա փորձեք խուսափել չարախնդությունից` մեր դժվար վիճակի կապակցությամբ: Հիմա ես ավելի հանգիստ եմ վերաբերվում նման հարցերին եւ դատողություններին:

Մարդիկ լքել են իրենց հայրենիքը եւ դրա համար, հավանաբար, ունեն իրենց պատճառներն ու արդարացումները` ոչ ոք իրավունք չունի դատավորի դեր ստանձնելու: Հարազատ օջախից կտրված լինելը նրանց ցավ է պատճառում, բայց այդ ցավը նրանք փորձում են դուրս մղել չարության, վիրավորվածության, երբեմն նույնիսկ` ատելության միջոցով: Պետք է կարեկցել եւ ոչ թե կշտամբել մեր այդ հայրենակիցներին:
Այսօր էլ համացանցում ինձ հանդիպում են հարյուրավոր մարդիկ, որոնց վրա ցանկացած, Հայաստանի հետ հեռավոր կապ ունեցող կիսադրական խոսք նույն ազդեցությունն է թողղում՝ ինչ կարմիր շորը ցլի վրա: Նույնիսկ շատ անմեղ, ոչ քաղաքական լուրը: Ասենք` «Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ է խփել»: Հայրենակիցների այն մասը, որի մասին ես հիմա գրում եմ (մեծ մասամբ՝ արտերկրում ապրող նախկին հայաստանցիներ) կմեկնաբանեն դա մոտավորապես այսպես. «Հիմա Սաշիկն այդ գոլի մեջ փայ կմտնի»:
Կամ` «Իմ այգում գեղեցիկ վարդեր են բացվել»: Մեկնաբանություն. «Հիմա Լֆիկը սաղ կթալանի»: Եթե փորձես բանավեճի մեջ մտնել եւ նկատել, որ մեկը մյուսի հետ կապ չունի, ապա քեզ կմեղադրեն «Սերժին ծառայելու» մեջ: Մի խոսքով՝ հոգեբանական ինքնապաշտպանության շատ հասկանալի մեխանիզմով նրանց պետք է ամեն րոպե լսել եւ կարդալ, որ Հայաստանը աշխարհի ամենավատ, ամենաաղքատ եւ ամենահետամնաց երկիրն է: Այդպես են, կարծում եմ, մեր այդ հայրենակիցները իրենց ցավն արտահայտում` հայրենիքից հեռու լինելու առթիվ:

Այո, մենք ունենք վատ իշխանություն: Ինչ պատճառով, ում մեղքով` այլ հարց է: Վաղը կլինի ավելի լավը: Կամ, բացառված չէ, ավելի վատը: Բայց երկրի, պետության, հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի հետ այդ ժամանակավոր հանգամանքները կապ չունեն: Համենայնդեպս՝ ինձ համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (33)

Պատասխանել

  1. Armen says:

    Հարգելի Արամ,

    դուք չեք ուզում մեկ բան հասկանալ , որ ոչ մի հայ, ով Հայաստանից հեռացել է տաիբեր պատճառներով իր հայրենիքը չի ատում, հայրենիքը մի հասկացողություն է, որին միայն սիրում են:
    Ինչ մնում է 90 ականներին սոված մարդկանց, հարգելիս , դու այդ ժամանակ կուշտ էիր, որտեղից կիմանաիր, թե սովածները ոնց են կամ կան թե չէ:
    Դու ասում ես չարանում են, դե ոնց չճարան, երբ տեսնում են Լեվոնը, Վազգենը և մյուս ավազակները պալատներ են կառուցում

  2. Armen says:

    իսկ ժողովուրդի մեծ մասը մի կտոր հացի համար հացի հերթերում կոտորվում էր:

  3. Armen says:

    Ինչ մնում թե դու ում պատվերն ես կատարում, պազ դա էլ է երևում քո գրած յոտվածներից

  4. sergik says:

    պաշտում եմ Հայաստանս, իմ հարևաններին, իմ հարազատներին ոչ մի ուրիշ երկրում մենք էսքան լավ հարևանություն անել չգիտենք, բանալին տալ հարևանին երբ տեղ ես գնում… ուրիշ երկրում գուցե լավ ես ապրում, բայց հաշվարկով, չարացած …..

    • Մարիամ says:

      Լավ ապրելը հարաբերական հասկացություն է: Մեկի համար հողը մշակելը, իր աշխատանքի բարիքները քաղելն է լավ ապրել, մեկ ուրիշի համար՝ Մերսեդես վարելը, երրորդի համար՝ իր ընտանիքին մոտ լինելը…

  5. Armen says:

    Մյուս հարցը, Հենրիկ Մխիթարյանի հետ կապված ինձ հետաքրքրում է իրա խաղը և ոչ թե ինչքան է ստանում կամ ում հետ է կիսվում: Իմ հիտեցած հայերհ բոլորն էլ հպարտ են, որ Հենրի պես լավ ֆուտբոլիստ կա ու նաև հեռուստատեսությամբ միշտ նշվում է որ հայ է.

  6. Մարիամ says:

    Ինձ հետ մինչև օրս պատահում է, որ իմ դրսի հայրենակիցներն ինձ համոզում են, որ Հայաստանի մասին ավելի շատ բան գիտեն, քան ինքս: Նրանցից շատերն, անշուշտ, ունեն 90-ականների պատկերացումները: Շվեյցարիայում մի երիտասարդ, որը 93-ից ի վեր Հայաստան չէր այցելել, պատմեց, որ միակ հիշողությունը Հայաստանից՝ երբ սառնարանի դուռը բացում էի, միշտ դատարկ էր: Դրան իհարկե ավելանում են մեր հայաստանաբնակ հայրենակիցների լացակումաց ու երբեմն ճոխացրած պատմությունները, բողոքները: Մեզ էլ մեր դրսի հայրենակիցներն անխնա պատմում են, թե ինչ հեշտ է արտերկրում ապրելը, ինչ բարձր են աշխատավարձերը, ինչ ապահով է կյանքը… Ստացվում է մի փակ շղթա: Մի խոսքով, էստեղից միայն գնալը կփրկի, էս երկիրը երկիր չի, կասեն իմ հայրենակիցների 90 տոկոսը: Իսկ եթե ինչ-որ մեկը իր հաջողությունների մասին պատմի, կբացականչեն. դու բացառիկ դեպք ես կամ էլ վերևներում ծանոթներ ունես: Կամ էլ ինչու չէ, կչարախնդան՝ կարծելով, թե իրենք սրամիտ են ու դրա պորտը մի լավ տեղը դրեցին:

    Խորհուրդ կտայի և Հայաստանի, և դրսի մեր հայրենակիցներին իրենց որոշումների համար արդարացումներ չփնտրել: Եթե ուզում են արտագաղթել, իրենց իրավունքն է, նրանք պարտադրված չեն ապրել Հայաստանում միայն այն պատճառով, որ հայ են: Իսկ ովքեր արտագաղթել են, ինտեգրվեն իրենց նոր միջավայրին ու երջանիկ լինեն:

    • Արսեն says:

      Շատ ճիշտ է, մնաց պատասխանես այն հարցին, թե ինչ անեն այն մարդիկ, որոնք իրեք գնացել են, արդեն ինչ-որ ձևով իրենց գլխի ճարը տեսնում են, և համարյա ամե օր հեռախոսով կամ «սկայպով» շփվում են իրենց պատանդ բարեկամների հետ, տեսնում են նրանք ինչպես են ապրում, ոզում են նրանց դժողքից դուրս հանել… բայց չեն կարողանում։

  7. Լավատես says:

    Մարդ նվիրվում է այն գործին, ինչի վրա ազդեցություն ունի: Միգուցե, մեր ձեռնարկությունների մասնաճյուղերը բացենք Հայրենիքում:

  8. Արսեն says:

    Եթե «ժամանակավորի» տևողություն քո կյանքի տևողությունից երկար է, դա «ժամանակավոր» է թե մշտական։..)))..
    Մոտ 20000 տարի առաջ եղել է սառցե դարաշրջան, մտովի տեղափոխվեք 22 հազար տարի առաջ, իր ամբողջ կյանքը սառույցների մեջ ապրած, ցրտից դողացող որսորդին փորձեք համոզել, որ սա «ժամանակավոր» սառցե դարաշրջան է, կարողանալու եք?..)))..
    Ասեմ ավելին, 5-6 միլիարդ տարի հետո արևը ընդարձակվելու է, երկրագնդի վրա լինելու է ավելի և ավելի բարձր ջերմաստիճաններ, այնքան բարձր որ ի վերջո երկրագունդը հալվելու է…
    Պատմեք նրան այդ մասին, թող տաքանա և շոգելուծ վրայից եղջերուի մորթուց պատրաստված «մուշտակը» հանի…)))…
    Կոմունիզմի օրոք «երջանի ապագայի» համար քանի մարդ է հերոսաբար աշխատել, կամ զոհվել..
    Հասան նրանք «երջանիկ ապագայի»?
    Եթե այդ քան վստահ եք, որ դրանք «ժամանակավոր հանգամանքները», ասեք նաև որ ժամանակում են վերջանալու այդ «հանգամանքներ», և անձամբ դուք ինչ չափով եք պատասխանատու եթե ձեր նշած ժամկետում «հանգամանքները» վերացած չլինեն…
    Թե չե օդի մեջ… փչած բարի ցանկություններ… Հա՛յ-հա՛յ…

  9. Արսեն says:

    Ես հիշում եմ իմ ծառայայություն սովետական բանակում, ոջիլը վրաս, ձմեռները ՝թոքաբորբը անպակաս, կեղտոտ, անորակ և վատ եփված սննունդ ուտելով (որից հաճախակի լուծ էինք ընկնում), «կամենդատուրայում» (որտեղ ժամանակ առ ժամանակ հայտնվում էի տարբեր խախտումների, երբեն էլ առանց պատճառի… հենց այնպես, «պրոֆիլակտիկայի» համար..)))..) ծեծն ու ջարդը՝ անպակաս…
    Տնից որ նամակ էին գրում, հարցնում էին «ոնց ես?», պատասխանում էի, որ «շատ լավ եմ»։
    Կարող է, ես ինձ շրջապատող զինվորների մի մասից ավելի լավ լինեի, կամ ավելի ապուշ էի ու անզգամ՝ չէի հասկանում, որ «լավ» չեմ … կամ ջահել էի, օրգանիզմս ուներ հնարավորություն այդ ամենին դիմանալու … կամ մտածում էի՝ «մեկ ա, ոչնչով օգնել չեն կարող, ինչու իզուր անհանգստացնեմ…»…
    Բայց ես լավ էի?…)))…
    Այնպես, որ Պարոն Աբրահամյան, ինքներդ ձեզ մի «որոշեք» դուք լավ երկիր եք թե վատ…
    Դրա համար կան միջազգային հետազոտություներ, տարբեր պարամետրեր հաշվի առնող աղյուսակներ.. (ոչ այն աղյուսակները, կամ դրանցից առանձին պարամետրեր, որոնք Տիգրան Սարգսյանը ժամանակ առ ժամանակ խոթում էր ձեր աչքը…))).. ), որտեղ բոլոր պետությունները ըստ իրենց «լավության» զբաղեցնում են իրենց արժանի տեղը …
    Ամենավատ երկիրը չեք աշխարհում, բայց «երկիր» կոչվելու իրավունք ունենալուց դեռ շատ հեռու եք…

  10. Hakob says:

    այն լավը ու դրականը, ինչ որ ես տեսա իմ աչքերով այս երկու օրում Երևանում, ոչ մի տեղ չեմ տեսել սկսած Փարիզից ու Մյունխենից… դեպի ամերիկյան մայրցամաք:
    Ես հայտնում եմ իմ խոին շնորհակալությունը քաղաքապետարանի ԲՈԼՈՐ աշխատակիցներին այս հիանալի աշխատանքի համար: եվ նաև փոքր ու միջին բոլոր ձեռնարկատերերին: էլ չեմ ասում սպասարկման ոլորտում աշխատող մեր չքնաղ երիտասարդությանը: … մի խոսքով- ոչ մի ձև չեմ կշտանում:

    • Արսեն says:

      Մի քիչ երկար մնա Hakob, աշխարհի որ ծայրն ել գնաս (մանավանդ եթե հետդ փող ունես) առաջին 2 օրը միայն «լավն ու դրականն» ես տեսնելու… Մի երկու տարի մնա, աշխատիր տեղում աշխատելով ընտանիքիդ ծախսերը հոգալ… ոստիկանության… պետական ծառայողների… հետ մի երկու «հանդիպում» ունեցի… «լան ու դրականը» կտեսնես…))))..

  11. Hayk says:

    Հայաստանն աշխարհի ամենաչքնաղ երկիրն է ու բոլոր հայերի Հայրենիքը: Բայց այսօր դիմում եմ Սփյուռքին——- Բոլորս մի մարդու նման մեր ձայնն ենք տալիս մեր տղային ԵՎրոտեսիլի ժամանակ: Խնդրում եմ:

  12. Spartak says:

    Ահավոր մտածողության տեր մարդիկ են մասնակցում այս զրույցին: Խոսում են ՝ խոսելու, երկրից իրենց ճողոպրելն արդարացնելու համար: Կարդացի մինչև վերջ ու լուսավոր բան չտեսա:Այդ մարդուն սովետակահ բանակում ծեծելն ի՞նչ կապ ունի բարձրացված թեմայի հետ:Բոլոր հայերին ծեծո՞ւմ էին:Ես էլ եմ ծառայել, հազարներն են ծառայել…Ո՞վ է ծեծ կերել: Արամ Աբրահամյանը ճիշտ է՝ երբ փորձում ես իշխանությունների մասին կես բերան լավ բան շշնջալ, հարձակվում են ու ձեռներից գա՝ կգնդակահարեն:Անցյալ օրն ուզեցի վարչապետի հասցեին դրական բան գրել, այնքան ծանրութեթև արեցի, կցկտուր ու տափակ բան ստացվեց:Գրեցի, որ նորանշանակ վարչապետը հինգ օր է աշխատում, բայց խնդրահարույց մի քանի հարցերի ընթացք է տալիս:Համացանցով հարձակվեցին վրաս հետևյալ որակումներով՝ ,,Դուք ծախված եք, ինչ-որ մեկի պատվերն եք կատարում,,: ,,Չեք ամաչո՞ւմ, վարչապետին գովում եք,,: Գրածս գովե՞ստ է: Ընդհակառակը, եթե ուզում եք իմանալ ցանկանում էի վարչապետին գրածովս թասիբի գցել:Քոմենտների մեջ նոր կարդացի, որ Աբրահամյանն էլ է այս հոդվածով պատվեր կատարում:Աբսուրդ մտածողություն է:

    • Արսեն says:

      Հատուկ Spartak-ի համար բացատրում եմ (մնացածը երևի հասկացած կլինեն)։
      Սովետական բանակի պայմանները և ծեծը, ոչ մի կապ չունի, ոչ գրված հոդվածի, ոչ այսօրվա Հայաստանի հետ։ Եթե ինչ-որ նմանություն էլ կա՝ գրելու նպատակը ոչ թե դա ցոյց տալն էր, այլ ցույց տալը՝ թե մարդը ինչ պայմաններուից կարող է գրել՝ «ամեն ինչ լավ է», (և փորձեցի գտնել հնարավոր պատճառները, որոնք ինձ ստիպում էին այդպես վարվել)։
      Յավում եմ, որ մարդը, որը գրվածը կարդալով դա չի հասկանում՝ զբաղվում է լրագրությամբ (այսինքն մասնագիտությամբ, որը պահանջում է հասկանալ ավելին քան սովորական մարդը՝ մնացածին ինչ որ բան պարզաբանելու համար)։
      Ցանկանում եմ ձեզ հետագա հաջողություններ, ձեր լրագրողական գործունեության մեջ …))))…

    • Առաքել says:

      չէ, Spartak, այնպես չէ, որ որեւէ չինովնիկի մասին լավ բան ասողին քարկոծում են…չինովնիկները տարբեր են, ցավոք հիմնականում շատ վատը ու երբեք չեն առաջնորդվում Հայաստանի շահերով, այլ առաջնորդվում են իրենց խմբակային, անձնական շահերով: Ու քանի դեռ արտաքին վտանգ չի սպառնում երկրին, նրանք կկարողանան կատարել իրենց խմբակային, անձնական շահերին ծառայող գործը: Թերթերից մեկում մի օր շատ դրական հոդված կարդացի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մասին: Այնքան անկեղծություն կար այդ գրվածքի մեջ, որ ես չճանաչելով Ալիկ Սարգսյանին միանգամայն դրականորեն լցվեցի այդ մարդու հանդեպ: Բայց դա չի ընդհանրացվում, ցավոք սրտի: Արսենի գրածներին լրիվ համամիտ եմ, իսկ այ Արամ Աբրահամյանի՝ Հենրիկ Մխիթարյանի պահով բերված համեմատությունը հեչ տեղին չէր ու չսազեց իրեն:

    • Կարապետ says:

      Պարտադիր կուտակային կենսաթոշակը խնդրում եմ չներառել ընթացք ստացած հարցերի մեջ (եթե իհարկե ներառվել է)

  13. Ruben says:

    Հայրենի Հողի համն ու հոտը կորցրած մարդը պանդուխտ է (փախստական), չզգացողը՝ քոչվոր:
    Ի՞նչն է խանգարում ապրել Հայրենիքում (տանը): Թշնամի՞ն: Կռվեք, հաղթեք ձեր թշնամուն, զոհաբերեք ձեր կյանքը գոնե հանուն ձեր անվան, եթե Հայ եք: Թ՞ե փախնելը հեշտ է: Ու՞մ է պետք ձեր սփյուռքահայ “օջախները”, կրոնա-կուսակցական կենտրոնները, եթե կա Հայք:

  14. Spartak says:

    Արսեն, էլի չփորձեցի ամբողջությամբ գրածդ կարդալ:/ Նախորդն էլ էի թռնելով կարդացել/: Ախր,շատ են պարզունակ համեմատություններդ:Պետք է աշխատես թեմային մոտ շարադրել մտքերդ, չշեղվել, ասելիքն էլ՝ կարճ ու կոնկրետ:

    • Արսեն says:

      Ում հետ համեմատած?..))).. Եթե, դու կարծում ես, որ այնքան «խորաթափանց» ես, և ակընթարթորթորեն ընկալում ես «թռնելով կարդացածիդ» ամողջ իմաստը, և կարող ես նրանց մասին վերջնական, «ամենաճիշտ» կարծիք կազմել…)))… ապա, տուր ինձ քո գրած հոդվածների տեղը…
      Ես դրանք կկարդամ առանց թռնելու (պարզոնակ մարդկանց օրը կտրվի…)))..), և իմ կարծիքը կասեմ դրանց մասին։
      Որը դու բնականաբար էլի թռնելով կկարդաս, և խորիմաստ ուղղումներ կմտցնես իմ մտքեի մեջ, դա իմ համար կլինի և շատ օգտակար և խրատական դաս..)))..
      և այսպես.. սպասում եմ…

  15. Արմեն says:

    Մենք ունենք մեզ արժանի իշխանավորներ, և մի բան էլ շատ է մեր համար: Եթե հիմա ղեկավարները ութամյա կրթություն ունեն, ու մի քանի կոոպերատիվ դիպլոմներ, կուզեի որ ապագայում ունենանք իշխանավորներ, որոնք նույնիսկ դպրոց չեն հաճախել:

    Յուրաքանչյուր դաշտ, ոլորտ, ինչ մենք ունենք, դրան արժանի ենք:

    Երկիրը երկիր չի, մենք էլ մարդ չենք, այլ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանելաներ 🙂

    Փողին մունաթ, ում ասես կծառայեք, անկախ նրանից, հոդված կգրեք, թե Երևանի փողոցներով թրեվ կգաք :

    Կապիտալիզմը – սենց սա է, ամեն ինչից դժգոհ, ու ամեն ինչի հիմքում փող: Էնպես որ, վատ իշխանավորներին մի փնովեք, այլ թուլացեք և հայելեք “բացասական” հաճույք:

  16. Hayk says:

    Օրինակ ես Երևանում շատ բարեկամներ ունեմ, համեստ, միջին, միջինից ցածր կամ բարձր կենսամակարդակ ունեցող ընտանիքներ են, ու շատ անկեղծ ասում են, որ իրենք երբեք Հայաստանից չեն գնա, որ իրենց չեն պատկերացնում ուրիշ երկրում: Այո, շատ բաներից բողոքում են, կուզենային,որ ավելի լավ լիներ, բայց չեն պատրաստվում գաղթել: Մարդիք հասկացել են, որ ամեն երկիր իր դժվարություններն ունի: Բայց որ սեփական երկրում քեզ ամենավստահն ես զգում, դա փաստ է ու շաաաատ մեծ հաճույք: Մենք պիտի փայփայենք ու պահպանենք մեր երկրի ամեն մի մանկանը, ամեն մի քարն ու թուփը, մենք պիտի սովորենք քննադատել, բայց ոչ երբեք ատել: Մենք իրավունք չունենք ատելու միմյանց ու չենք ատելու, ի հեճուկս մեր թշնամիների: Բոլորը մերն են—-դիմադիրն ու ընդդիմադիրը, եվրոպամետն ու ռուսամետը: Մենք ամենատոլերանտ ազգն ենք(այդ մասին գրել էին մի 15 տարի առաջ, հիշում եք??):

  17. Արսեն says:

    …Մենք ամենատոլերանտ ազգն ենք…
    Ինչպես տեսնում ես, էլի ճիշտ չես ասում։
    https://www.therichest.com/rich-list/nation/the-10-most-tolerant-nations-in-the-world/
    Ամենատոլերանտ երկրների ցուցակը։
    1. Ւսլանդիա
    2. Կանադա
    3. Իռլանդիա
    4. Նոր Զելանդիա
    5. Ֆինլանդիա
    6. Ավստրալիա
    7. Որուգվայ
    8. Շվեդիա
    9. Դանիա
    10.Հոլանդիա
    Հոմոսեքսուալիզմի բնակչության կողմից «ընդունելիության» հետազոտությունները։
    https://www.pewglobal.org/2013/06/04/the-global-divide-on-homosexuality/
    Կոռուպցիայի ընկալման ինդեքսը։
    https://cpi.transparency.org/cpi2013/results/
    Ինչ-որ բան ասելուց առաջ, մի հատ ինֆորմացիա փնտրիր, տես ճիշտ ես ասում թե, ոչ… մաքսիմում 5 րոպե է տևում։
    Ւմ կարծիքով, դու դեռ այն ստադիայում ես, երբ մարդկության թվում էր, թե երկրագունդը տիեզերքի կենտրոնում է…
    Կանցնի ևս 1400 տարի, և դու կհասկանաս, որ երկրագունդը պտտվում է արևի շուրջը (ճիշտ է, նախքան ընդունելը մի քանի հոգու կվառես..)))..)։
    Կանցնի ևս 300 տարի և կհասկանաս, որ արեգակը ոչ թե տիեզերքի կենտրոնն է, այլ պտտվում է Մեր գալատիկայի կենտրոնի շուրջը…
    Դրանից ևս 100 տարի հետո կհասկանաս, որ մեր գալակտիկան ոչ թե միակն է, այլ միլիարդավորներից մեկը …
    Այդ ամեն ինչը դեռ կլինի… խոստանում եմ…

  18. Hakob says:

    մարդ կա, փորձում ա բացահայտել երևույթները
    մարդ էլ կա առավոտից իրիկուն բացահայտում ա, թե ինքը ինչքան լավն ա, որ ապրում ա ֆրանսիայում:

  19. David says:

    Տեսնես հիմա կգտնվի հայ, որ անհրաժեշտության դեպքում գնա և զոհվի հանուն ճարպոտ ֆաշիզմի պարագլուխների հայրենիքի:Կգտնվի*:Խոսքով, կլինեն և շա~տ, իսկ գործո*վ:Զարգացում բանաձևը նոր փակագծեր է դնում և բացում:Հիանալի է:

  20. gago says:

    Ծանոթներիցս մեկին մի օր ասացի, “լսե՞լ ես, Յուրի Վարդանյանին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց, վիճակը լավ չի”: Պատասխանեց, “լավ է էղէ, ընչի թողեց գնաց Հայաստան, տեղն է”: Վերևի անվերջ ժպտացող կարգի մարդ: Միայն ավելացնեմ, որ դադարել եմ շփվել այդպիսիների հետ, իսկ եթե ստիպված եմ շփվել, խնդրել եմ իմ հետ նման մտքեր չփոխանակեն: Տգետ ու չար մարդկանց հետ վիճելն անօգուտ է: Նմանները ավելի կարևոր հոգսեր ունեն, որ չեն տեսնում… իրենց օրեցօր ուծացվող ժառանգները: Բայց որկրամոլին ի՞նչ:

  21. Հարգելի Ա.Աբրահամյան. Դուք իրավացի եք: Ձեր բոլոր փաստարկներն ու վերլուծությունները համոզիչ են: Հարցն այլ է: Մենք՝ շարքային հայաստանցիներս ին՞չ պետք է անենք այս «գաղջ մթնոլորտը» մաքրելու, ճիշտ հունով զարգանալու համար:: Ձեր մեկ այլ հրապարակման մեջ այս մասին Դուք ակնարկել էիք, սակայն հստակ առաջնահերթություններ չեն նշմարվում: Խնդրում եմ եւ առաջարկում այս մասին կազմակերպել քննարկում «Առավոտ»- հրապարակումներում: Համոզված եմ, մենք բոլորս շատ բան ունենք սովորելու:

  22. Արսեն says:

    Մի անգամ էլ կարդացի հոդվածը և տեսա որ բաց եմ թողել ամենակարևորը…)))…
    Կարեկցել պետք չէ, պարոն Աբրահամյան, պետք է պայմանագիր ստորագրել, որտեղ հստակ է յուաքանչյուրի պարտականությունները և իրավունքները։
    Ամենամեծ «կարեկցանքը» կլինի այն, որ դուք նորմալ, վստահելի գործընկեր դառնաք….

  23. ՄԱՐԴ says:

    — Այո 90 ական թվականներին հայաստանում էկանոմիական նախնադար էր։ 90 ականների վերջում դարցավ էկանոմիական միջնադար և 2001 ից այս կողմ էկանոմիան լայն զարգացում ապրեց և աշխատում է հասնել այժմյան դար։ Ինչպես կարող էր մարդը լավ ապրել էկանոմիական նախնադարում ՞ ։ Համոզված եղեք յուրաքանչյուր հայ իրեն լավ է զգում իր հայրենիքում։ Իսկ երբ ասում էք ՛լքել՛ ասեմ որ Մարդիկ չեն լքել իրենց հայրենիքը և ՛լքել՛ բառն օգտագործելն արդեն վիրավորական է ։ Առաջ նույն ձեվով վիրավորում էին ՛ախպար՛ ասելով։
    հետեվաբար մի զարմացեք երբ չարախնդությանը պատասխանում են չարախնդությամբ։ —-

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031