Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը որոշում կայացրեց մրցույթը համարել չկայացած

Մայիս 05,2014 21:33

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 5-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի մրցութային հանձնաժողովի նիստը:

Մրցույթին ներկայացվել էր 2 հայտ` «Ինկար» ՍՊԸ և քաղաքացի Գեղամ Գինոսյանի կողմից:
Փաթեթները բացելուց հետո արձանագրվել է, որ.
– հիմք ընդունելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջները` քաղաքացի Գեղամ Գինոսյանի կողմից ներկայացված հայտը հանձնաժողովի կողմից մերժվում է, քանի որ հայտը չի համապատասխանում հրավերի պահանջներին:
– «Ինկար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը նույնպես մերժվում է, քանի որ հայտին կից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության վիճակի վերա-բերյալ փորձաքննության դրական եզրակացությունը (տրված 19.05.2011 թ.) ժամկետանց է: Սույն պահանջը ամրագրված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով:
Հաշվի առնելով վերոհիշյալը և հիմք ընդունելով «Հրապարակային սակարկություների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները` հանձնաժողովը որոշում կայացրեց մրցույթը համարել չկայացած:

Մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031