Shamshyan.com. Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կարմիր Խաչի հարևանությամբ, բախվել են 3 Opel մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի հետևանքով առաջացել է գրեթե 1,5 կմ-ից ավելի երկկողմանի խցանում, սակայն ճանապարհային ոստիկանությունը չէր բարեհաճում ժամանել, որպեսզի վերացնի խցանումը, որի պատճառով նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար էր եղել:
Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և միայն կենտրոնի հրատապ գործողությունների արդյունքում ՃՈ մի քանի բրիգադներ վթարի վայր ժամանեցին և երթևեկությունը մասամբ կարգավորեցին: Գրեթե 1,5 ժամից ավելի վարորդները սպասում էին իրենց ԱՊՊԱ-ների ներկայացուցիչներին, սակայն նրանք ուշացումով ժամանեցին, իսկ ֆոտոլրագրողի հարցին, թե ինչն է ուշացման պատճառը, «Սիլ» ապահովագրական ներկայացուցիչը պատասխանեց, թե իրենց ուշ են տեղեկացրել վթարի մասին, իսկ վարորդները հակառակն էին պնդում:
Հրապարակումն՝ ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: