ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ մայիսի 4-ին, ժամը 11.55-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մայիսի 1-ին ուժեղ քամուց Երևանի Զ. Սարկավագի փողոցի թիվ 14 հասցեում գտվող թիվ 103 ավագ դպրոցի մոտակա ծառը կոտրվել, ընկել է՝ վնասելով տանիքն ու պատուհանների ապակիները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մասնատել են 2 ծառ և հեռացրել անվտանգ տարածք:
Դեպքի վայրում է գտնվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման ընկերության փոխտնօրենը: