Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հուսանք, որ շուտով շատերը կծանոթանան տրիկինգին». Տրիկինգ սպորտաձեւի մասին

Մայիս 04,2014 14:40

Վերջին տարիների ընթացքում տրիկինգ կոչվող նոր սպորտաձեւը արագ տարածում գտավ աշխարհում և մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես երիտասարդների շրջանում: Սակայն Հայաստանում քչերն են ծանոթ դրան: Կզրուցենք Այվազյան Դավիթի հետ, ով Հայաստանում տրիկինգով զբաղվող երիտասարդներից մեկն է:

 – Ի՞նչ է իրենից ներկայացնում այս սպորտաձևը:

–  Տրիկինգը կազմված է միաժամանակ քունգ ֆուի և գիմնաստիկայի էլեմենտներից: Այն համարվում է և սպորտաձև, և մարտարվեստ:

–  Որքանո՞վ է տրիկինգը տարածված  Հայաստանում, և շա՞տ են դրանով զբաղվողները:

– Ոչ, այնքան էլ տարածված չէ: Հիմնականում գիտեն այն մարդիկ,  ովքեր զբաղվում են այս սպորտաձևով, իսկ զբաղվողները ընդամենը մի քանի տասնյակ են, ինչ իհարկե քիչ է:

– Այդ դեպքում ինչպե՞ս եք դուք իմացել տրիկինգի մասին և որոշել զբաղվել դրանով:

–   Իմացել եմ իմ ընկերներից, ովքեր զբաղվում են դրանով: Ինքս սկսել եմ զբաղվել տրիկինգով  երկու տարի առաջ, քանի որ միանգամից սիրեցի այս մարզաձևը:

–  Ի՞նչ է տալիս ձեզ տրիկինգը:

–  Այն ինձ տալիս է հաճույք և էներգիա, բացի դրանից իհարկե նաև ֆիզիկական ուժ և շատ տարբեր սպորտային հնարքներ և վարժություններ կատարելու կարողություն:

–  Տրիկինգով զբաղվում են նաև աղջիկնե՞րը, թե այս մարզաձևը միայն տղաների համար է:

–   Կարող են զբաղվել նաև աղջիկները, սակայն նրանք ավելի փոքրաթիվ են: Իսկ այստեղ չեմ ճանաչում աղջիկների, ովքեր զբաղվում են տրիկինգով:

–  Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ այն տարածված չէ հայ երիտասարդների շրջանում:

–   Քանի որ նախ այստեղ այնքան էլ հարմար պայմաններ չկան այստեղ, և տրիկինգը չի պրոպագանդվում:

–  Ունե՞ք նպատակ այն զարգացնելու Հայաստանում, եթե այո, ապա ինչպե՞ս եք պատրաստվում դա անել:

–   Ցանկություն կա, սակայն միայնակ դա բավականին դժվար է, պետք է փորձել սա իրագործել տրիկինգով զբաղվող մյուս երիտասարդների հետ միասին:

–   Հայաստանում չկան նաև տրիկինգի մարզիչներ, դժվար չէ՞  նման պայմաններում զբաղվել այս սպորտաձևով:

–  Լիցենզավորված մարզիչներ չկան, սակայն կան մարդիկ ովքեր  շատ լավ տիրապետում են տրիկինգին, նրանց օգնությամբ էլ պարապմունքները հնարավոր են դառնում:

–  Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է` մոտակա տարիներին հայ երիտասարդների շրջանում մեծանա հետաքրքրությունը տրիկինգի հանդեպ:

– Հնարավոր է, քանի որ հետաքրքրությունը  մեծանում է երիտասարդների մոտ, և հուսանք, որ շուտով շատերը կծանոթանան տրիկինգին և կցանկանան զբաղվել դրանով:

 

Զրուցեց Լաուրա Շագալդյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031