Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի արտագնա խաղում «Տոմին» 1:2 հաշվով պարտվելուց հետո, Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրի Մովսիսյանը մարզաշապիկը նետել է տրիբունա՝ թիմի երկրպագուներին:
Սակայն վերջինները, դժգոհ «Սպարտակի» խաղի որակից, «արժեքավոր հուշանվերը» վերադարձրել են՝ ետ նետելով այն վազքուղի: Եվ դա այն դեպքում, որ «Սպարտակի»՝ այդ օրվա միակ գոլը խփել էր ինքը՝ թիմի լավագույն ռմբարկուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Russian Look-ի