«Մայիսի 5-ին՝ երկուշաբթի, ամեն ինչ պիտի անենք, որր անկախ բժիշկները կարողանան մուտք գործել Վարդան Պետրոսյանի մոտ»-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ փուլում է անկախ բժիշկների այցի կազմակերպումը դերասան Վարդան Պետրոսյանի մեկուսարան, այսպես պատասխանեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ օրերս Վարդան Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Այնուհետև Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում չկան մասնագիտացված բժիշկներ, ովքեր կկարողանան համապատասխան բուժօգնություն ցույց տալ իր պաշտպանյալին, ուստի պետք է կազմակերպել անկախ բժիշկների և Վարդան Պետրոսյանի հանդիպում:
Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ բժիշկների խումբը Հայաստանից է ու մանրամասնեց. «Նրանք պետք է ստուգեն ընդհանուր «Նուբարաշեն» ՔԿՀ պայմանները, պարզեն, արդյոք դրանք Վարդանի առողջության վրա բացասաբա՞ր են ազդում, թե՝ ոչ: Նրանք պետք է կոնսիլիում անեն, ստուգեն Վարդանի առողջական վիճակը և եզրակացություն տան ու ասեն՝ կամ հնարավոր է, որ Վարդանը այդտեղ մնա, կամ՝ ոչ»:
Նիկոլայ Բաղդասարյանը մեզ փոխանցեց, որ ըստ Վարդան Պետրոսյանի՝ ինքը պետք է օրական մի քանի ժամ մաքուր օդում զբոսնի, ինչը վերականգնողական փուլում նրան կտանի դեպի առողջացում: Այս կապակցությամբ Վարդան Պետրոսյանի պաշտպանը նշեց. «Վարդանի բիոօրգանը հեռացրել են, նա խնդիրի ունի թոքերի ու սրտի: Հիմա՝ վերականգնման փուլում մեկ ժամ, այն էլ փակ վայրում, փակ խցում զբոսնելը, կամ ընդհանուր ոչ բավարար պայմանները դժվար թե Վարդանին տանեն դեպի առողջացում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ