«Առաջին լրատվական». Հայաստանի 4 քաղաքացիներ հրազենային վնասվածքներ են ստացել հրաձգության հետևանքով, որը տեղի է ունեցել Մոսկվայի արևմուտքում գտնվող գեղեցկության սրահում: Այս մասին գրում է Interfax-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանապետի մամլո ծառայությանը:
«Մայիսի 3-ին, ժամը 19:23-ին, «02» ծառայությունը քաղաքացուց հաղորդագրություն է ստացել Ե. Բուդանովայի անվան փողոցի, 12/11 հասցեում գտնվող գեղեցկության սրահում հրաձգության մասին: Ոստիկանները պարզել են, որ տվյալ սրահում վեճ է ծագել քաղաքացիների միջև, որի հետևանքով նրանցից մեկը մի քանի կրակոցներ է արձակել չգրանցված ատրճանակից, ապա թաքնվել»,- նշել են գերատեսչությունում
Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: