Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյան. Ես մարզիկ եմ ու նախարարի պաշտոնում իմ ափսեի մեջ չէի. News.am

Մայիս 04,2014 10:37

Սպորտի եւ երիտասարդության հարցերի  նախկին նախարար Յուրի Վարդանյանին իր նոր պաշտոնը արդեն հայտնի է, սակայն NEWS.am-ի թղթակցի  հետ զրույցում  նա վստահեցրել է, որ  այդ  մասին առայժմ չի հրապարակելու:  Ստորեւ ներկայացնում ենք  Յուրի Վարդանյանի հետ  հարց ու պատասխանը:

Պարոն Վարդանյան, ինչո՞վ եք զբաղվելու, նոր աշխատանքի առաջարկ արդեն ստացե՞լ եք:

Ամեն ինչ նորմալ է, շուտով ամեն ինչ կլսեք:

Նոր պաշտոն եք ստանալո՞ւ:

Բա որ ասում եմ` ամեն ինչ նորմալ է, ուրեմն  պիտի տեղափոխվեմ,  չէ՞, արդեն նախարար չեմ:

Սպորտի  ոլորտում եք պաշտոն զբաղեցնելո՞ւ, թե նախկինի պես այլ պաշտոն եք զբաղեցնելու` ասենք խորհրդական:

Խնդրում եմ` ըմբռնումով մոտենաք, ոչինչ չեմ ասելու հիմա, ու խնդրում եմ ըմբռնումով մոտենաք այս պահվածքիս:

Ձեր իրավահաջորդի` Գաբրիել Ղազարյանի մասին ի՞նչ կարծիքի եք:

Ես նոր նախարարին  մի անգամ եմ տեսել, ավել չեմ տեսել  ու վատ տպավորություն չի թողել էդ մի անգամով:  Զուտ իմ ստացած տպավորության մասին եմ  ասում:

Տխո՞ւր եք հեռացել, թե՞ ուրախ:

Բացարձակ տխուր չեմ, լոկ տղամարդու խոսք եմ ասում, որ  տխուր չեմ, խորը հասկանալով եմ ասում, որ իմ մոտ ամեն ինչ շատ ավելի լավ է, քան այնտեղ: Ես մարզիկ եմ եղել ու պետք է ասեմ էլի, որ ոնց որ իմ ափսեի մեջ չլինեի այնտեղ:

Հրապարակումն՝ ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031