ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ մայիսի 3-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվար:
Պարզվել է, որ բնակարանի սեփականատերը 5 օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, իսկ որդին դրսից չի կարողանում դուռը բացել:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Գ. Բ.-ի դին (ծնվ.1951թ.):