Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Պուտինն ո՞ւր էր, երբ ես փոխում էի աշխարհը» (Տեսանյութ)

Մայիս 03,2014 20:34

Այսօր Ազատության հրապարակում տասնյակ ԱԻՄ-ականներ «Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանի հետ քննարկեցին մայիսի 18-ին «Մենք դեմ ենք Մաքսային միությանը» բողոքի երթի կազմակերպչական աշխատանքները:

Սկզբում ԱԻՄ-ականները ներկա-բացակա արեցին: «Մարդիկ գրանցվել ու չեն եկել»,- նկատեց պարոն Հայրիկյանը:

ԱԻՄ-ականները կողմնակից էին հանրահավաք անցկացնելուն, Դավիթ Շահնազարյանը պնդում էր՝ հանրահավաքն անիմաստ է, երթն է հարկավոր. «Երկու հարյուր հոգով երթը տպավորիչ է, հինգ հարյուր հոգով հանրահավաքը տպավորիչ չէ»:

Պարույր Հայրիկյանն էլ ասաց՝ եթե պետք է այսքան մարդ լինենք ոչ երթը, ոչ էլ հանրահավաքը տպավորիչ չեն լինի. «Ինձ մտահոգողը մի բան է, մարդ կհավաքվի՞, թե՞՝ չէ, որովհետեւ եթե պետք է ասեն, հավաքվել էին ու էսքան քիչ, լավ չի լինի»:
Հետո ասաց կոմունիստների նման երեխաներին չեն բերի: «Մանկապղծությունը դա է»,- լրացրեց պարոն Շահնազարյանը:

Նախապես որոշվեց, որ մայիսի տասնութին ժամը երկուսին կհավաքվեն Ազատության հրապարակում ու երթով կգնան նախ Ռուսաստանի դեսպանատուն, հետո՝ Բաղրամյան 26:

Մի քանիսի դիտարկմանը, թե ինչ նպատակ ունի դեսպանատան մոտ գնալ, պարոն Հայրիկյանն ասաց՝ գնում ենք պապայի մոտ, գլխավոր պապան էնտեղ է, ըստ պարոն Շահնազարյանի էլ, որովհետեւ «մեզ այնտեղից են վիրավորել»:
Մեր հարցին, թե ՄՄ-ի դեմ ակցիաները դեռ երբեք մարդաշատ չեն եղել, Մաքսային միության դեմ եղողնե՞րն են քիչ, պարոն Հայրիկյանն ասաց. «Ամբողջ խնդիրն այն է, որ Մաքսային միությունը դեռ հստակ ձեւավորված չէ , որ նրա դեմ էլ պետք լինի: Մեծ մասն ասում է ՝ դե լավ է, ով գիտի, կլինի՞, թե՞՝ չէ: Մանավանդ ուկրաինական դեպքերից հետո ամբողջ աշխարհը Պուտինի օրերն է հաշվում, մարդիկ ասում են՝ ինչ կարիք կա, որ դրա վրա ժամանակ ծախսեմ: Երբ սկսի գործել, մարդիկ այդ ժամանակ առարկայական մոտեցում ցույց կտան»:

Ըստ պարոն Հայրիկյանի, ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեմն առնելն էլ անհույս չէ. «Դրանից առաջ էլ կար Եվրոպական միության նախաձեռնություն, էդ ինչո՞ւ Պուտինը կփոխի, ես չեմ փոխի: Պուտինն ո՞ւր էր, երբ ես փոխում էի աշխարհը»:

Նշենք, որ մայիսի տասնութին Ռուսաստանում էլ են Պուտինի դեմ երթեր նախատեսված:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ettentc CHi says:

    Պարոն Հայրիկյան հիմա ես արածտ քո դուրը գալիսա: 🙂

  2. David says:

    Հայրիկյան, աշխարհը փոխող հայրիկներին երազում էլ չես տեսել:Առհասարակ չես պատկերացնում:Այդ առումով տառաճանաչ ես ընդամենը:Liberto-ին չես տիրապետում, գոյիզմի վերջակետը չես տեսնում:

    • Hakob M. says:

      Պարույր Հայրիկյանն, որ Հայաստանի համեմատաբար մեծահասակ տարիքի մարդկանց շատերի մոտ, միշտ էլ որակվել է, որպես երկրի “Ազատության Անկախության Կնքահայրը”… Վերջին ժամանակներում իրեն հետ կատարված “մահափորձի” ու դրա հետ առընչվող ոչ բոլորին ընկալելի բացասական նստեցվածքներով, ինչպես նաեվ իր անցած քաղաքական գործունեության ինքնքգովերգությունների անհամեստ շահարկումներով, այնքան հաճախակի Չարաշահվեցին, որ իր կողմից, այդպիսի խոսակցական ոճի չկրճատելու դեպքում, շատ հավանական է, վերջնականապես ժողովրդի աչքին, իր ԱԻՄ – կուսակցությունով լրիվ հեղինակազրկվի…

  3. մարգար says:

    // Մանավանդ ուկրաինական դեպքերից հետո ամբողջ աշխարհը Պուտինի օրերն է հաշվում// – Հայրիկյան ոնց որ իրերն աչքիդ թարս են երեւում – Պուտինը մի կարճ կոմբինացիայով կտրեց, տարավ մի հրաշալի ու կարեւոր տարածք (իմ ու քո երկրի չափ!) առանց աչքը ճպելու ու մի զոհ տալու: Դու հասկանում էս արդյո՜ք որ նա մտավ պատմության մեջ՝ ի տարբերություն ալկահոլիկների ու ստախոս շատախոսների: Իսկ ծախված ուկրաինցիների (բանդերների) աղի գոռոցը դու հետո կլսես: Իսկ որ ասում ես «աշխարհը ես փոխեցի» ճիշտ ես այնքանով, որքանով որ աքլորի կանչով է լույսը բացվել: Եղբայր! Թոռնիկներ կունենաս անշուշտ, գնա հետներն զբաղվիր, քեզ համար ամենաճիշտը դա կլինի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031