Արդարադատության ակադեմիայում ավարտվել է 1-ին քննաշրջանը: Դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկված 20 և դատախազների ցուցակներում ընդգրկված 15 ունկնդիր 8 գրավոր քննություն է հանձնել՝ մասնագիտական և հարակից մասնագիտական դասընթացներից: Քննաշրջանը, որը տևել է երկու շաբաթ (ապրիլի 22- մայիսի 3) անցկացվել է Արդարադատության ակադեմիայի «Քննությունների կազմակերպման և անցկացման կարգի» համաձայն:
Քննությունների ողջ ընթացքը տեսաձայնագրվել է:
Ըստ սահմանված կարգի՝ ձևավորվել է գնահատման երկու հանձնաժողով, որոնց կազմում ընդգրկվել են 7-ական ներկայացուցիչ: Դատավորների թեկնածություների ցուցակում ընդգրկված անձանց քննական աշխատանքների գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ՝ իրենց համաձայնությամբ նշանակած հինգ դատավոր և ՀՀ արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ: Իսկ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց քննական աշխատանքների գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ գլխավոր դատախազի նշանակած հինգ դատախազ և ՀՀ արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:
Քննության արդյունքների ստուգումը և գնահատումը հանձնաժողովներն իրականացրել են անանուն: Յուրաքանչյուր դասընթացի համար քննության արդյունքների գնահատման առավելագույն միավորը 20 է, իսկ նվազագույն անցողիկ միավորը՝ 8:
Յուրաքանչյուր ունկնդիր գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով՝ վիճարկելու քննության գնահատականը: Վերջնական արդյունքները կհրապարակվեն բողոքարկման ժամկետներն ավարտելուց հետո:
Հիշեցնենք, որ դատավորների և դատախազների թեկնածուների համար ուսումնառության տևողությունը 8.5 ամիս է:
Արդարադատության ակադեմիա