Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆանտաստիկ հաղթանակ ու ռեկորդների հեղեղ

Մայիս 03,2014 20:08

Ծանրամարտի Հայաստանի տղաների հավաքականը Չեխանովում Եվրոպայի պատանեկան առաջնությունն սկսեց եւ ավարտեց ոսկե մեդալով:

Գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանն այսօր մի քանի գլխով բարձր էր մրցակիցներից: Պոկում վարժությունում հայ ծանրորդը 160 կիլոգրամին առաջին մոտեցումը կատարեց այն ժամանակ, երբ բոլորն արդեն ավարտել էին մրցելույթները: Ու միայն այդ մեկ մոտեցումը նրան բերեց փոքր ոսկե մեդալ:

Դրանից հետո Սիմոնը միանգամից 10 կգ-ով ավելացրեց ծանրաձողի քաշը ու կրկին բավականին հեշտությամբ այն պահեց գլխավերեւում: Թվում էր, թե նա ուժերը կխնայի երկրորդ վարժության համար: Սակայն երրորդ մոտեցման համար պատվիրեց 182 կգ, որը մեկ կիլոգրամով գերազանցում էր Գոռ Մինասյանին պատկանող պատանիների աշխարհի ու Եվրոպայի ռեկորդը, ու այն այսուհետեւ գրանցեց իր անվան դիմաց:

Միայն առաջին վարժությունից հետո Սիմոն Մարտիրոսյանը մոտակա մրցակցին՝ սերբ Թամաշ Կայդոշիին գերազանցում էր ամբողջ 27 կիլոգրամով:
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանի 200 կգ նախնական պատվերը 20 կգ-ով ավելի էր բոլորից: Ու այստեղ էլ պատկերը գրեթե նույնությամբ կրկնվեց: Սկսելով այս անգամ 195 կգ-ից եւ ապահովելով չեմպիոնի կոչումը՝ Մարտիրոսյանը երկրորդ մոտեցման համար պատվիրեց միանգամից 215 կգ, որը բարձրացնելով (երկամարտում՝ 397 կիլոգրամ) 2 կգ-ով գերազանցեց նաեւ իր մյուս հայրենակցի՝ Ռուբեն Ալեքսանյանի, երկամարտի Եվրոպայի (395) եւ 1 կգ-ով էլ չինացի Չե Յանգի (396)՝ աշխարհի ռեկորդը: Միակ «ձախողումը» եղավ վերջին փորձը 221 կիլոգրամին, որը հրումում աշխարհի ու Եվրոպայի նոր ռեկորդ կլիներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031